Գարո Փայլան . Պայքարի նոր որակ
Մայրը Մուշից է, հայրը՝ Մալաթիայից: Ծնվել ու մինչև օրս ապրում է Ստամբուլում: Նախ կրթա-կան, ապա հասարակական, այնուհետև քաղաքական ակտիվ գործունեությամբ դարձել է մեկը անվանի պոլսահայերից: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլի Եշիլքյոյ հայկական դպրոցումը, բարձրագույն կրթությունը՝ Ստամբուլի համալսարանի բիզնես կառավարման ֆա-կուլտետում: Նա Գարո (Կարո) Փայլանն է:
«Ագոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը պայքարի նոր ալիք բերեց թուրքահայ շրջանակներում: Այդ ալիքը ասպարեզ բերեց նոր գործիչների, այդ թվում և Գարո Փայլանին: Նա ակտիվ ներգ-րավվածություն է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության գործընթացներում: Տարբեր ամբիոններից համարձակորեն ու հրապարակայնորեն քննադատել է սպանության բացահայտումը կոծկելու գործընթացը և թուրքական արդարադատության կասկածելի ու կողմնակալ գործելաոճը:
Իր քաղաքական հայացքներով Փայլանը հարել է ընդդիմադիր ճամբարի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրա-տական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ): Դարձել այդ կուսակցության գործադիր խորհրդի անդամ: 2015թ. ամռա-նը HDP-ի կողմից առաջադրվել և ընտրվել է Թուրքիայի 25-րդ գումարման ազգային մեծ ժողովի պատգամա-վոր: Այդ ժամանակ տարբեր կուսակցություններից առաջադրված ազգությամբ հայ 5 թեկնածուներից 3-ը հաղ-թահարել են անցողիկ շեմը: Այդպիսով 54 տարվա դադարից հետո Թուրքիայի խորհրդարանում նորից հայտն-վեցին հայ պատգամավորներ:
ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Խորհրդարանի (մեջլիս) պատգամավոր ընտրվելուց հետո, արդեն որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ Գարո Փայլանի խոսքը ձեռք բերեց նոր կշիռ, ստացավ նոր հնչեղություն: Հենց սկզբից նրա հայտարարություն-ներն աչքի ընկան քաղաքական խիզախությամբ: Եվ դա մի երկրում, որտեղ ազատ խոսելը կարող է խոսողի համար լինել դատավճիռ ու բանտարկության պատճառ: Հիշենք մի քանիսը:
«Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա»:
«Մենք հիմա ապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը»:
«Թույլ չտանք, որ այս ֆաշիստները մեկ անգամ ևս հոշոտեն մեր երկիրը, մեր երիտասարդներին: Մենք գլուխ խոնարհող չենք»:
Գարո Փայլանը, 2015-ին խորհրդարանում ելույթ ունենալիս, կրծքին կրում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Իր ելույթը նա սկսեց հայերեն «Բարև ձեզ» ողջույնի խոսքով ու եզրափա-կեց շատ թափանցիկ ակնարկով՝ Թուրքիայի ներկա ու նախկին իշխանություններին մեղադրելով Հայոց ցե-ղասպանության հանցագործությանը մեղսակից լինելու մեջ:
«Ցավոք, մեր պետական պաշտոնյաներն արդեն 100 տարի է, ինչ շատ հանցագործությունների անմիջական մասնակիցն են: Բայց նրանցից ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել»:
Ուղերձը անվրեպ տեղ հասավ: Թուրքիայի խորհրդարանի նախագահը հակադարձեց Փայլանի մեղադրանքին՝ ասելով, որ ոչ մեկին թույլ չի տա վիրավորել թուրքական պետության հեղինակությունը: Իսկ հայ պատգամա-վորը արձագանքեց. «Այդ պետության հեղինակության վրա արդեն երեք մատ փոշի կա նստած: Մենք այդ փոշին ենք մաքրում»:
Իսկ 2016-ի ապրիլին արդեն Գարո Փայլանը մեջլիսի ամբիոնից խոսեց համիդյան ջարդերի ու 1915-ի ցեղաս-պանությանը զոհ գնացած օսմանյան խորհրդարանի պատգամավորների մասին: Ցուցադրեց իր հետ բերած օս-մանյան խորհրդարանի յոթ հայ պատգամավորների՝ Գրիգոր Զոհրապի, Վարդգես Սերենգյուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Համբարձում Բոյաջյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի (Արշակ Վռամյանի), Ստե-փան Չրաջյանի լուսանկարները: Նա խորհրդարանից պահանջեց հետաքննել 1908-1915թթ այդ յոթ հայ պատ-գամավորների սպանության գործերը, թե ինչպես և ում հրամանով են սպանվել նրանք, պարզել, թե որտեղ են գտնվում նրանց աճյունները ու ըստ պատշաճի հուղարկավորել։
«Նայե՛ք, Թալեաթ, Էնվեր ու Ջեմալ փաշաների անուններով փողոցներ կան 2.500 վայրերում։ Դժբախտաբար, այսօր քայլում ենք Թալեաթի անվան փողոցներով։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ դուք գնում եք Գերմանիա՝ Բեռլին, ու քայլում Հիտլերի կամ Գեբելսի անվան պողոտաներով»։
Գարոյի մուտքը հանդուգն էր թուրքական իշխանությունների համար: Երկար հանդուրժել չէին կարող. չուշա-ցավ բռունցքների ժամանակը: Ընդամենը մեկ ամիս անց խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նիստին իշխող կուսակցության պատգամավորները դիմեցին ձեռնամարտի՝ փորձելով բռունցքների միջոցով Գարոյից «ռևանշ վերցնել»:
«Ինձ թիրախ էին դարձրել,- ծեծկռտուքից հետո մեկնաբանել է հայ պատգամավորը:
- Նրանք ուղղակի չեն կարողանում մարսել, որ ոմն մի հայ շիտակ կանգնում և բացահայտում է իրենց ստերը»:
Ի՞ՆՉ Է ԽՈՐՀՐԴԱՆՇՈւՄ «ՓԱՅԼԱՆ ԵՐԵՎՈւՅԹԸ»
Գարոյի միջոցով ակնհայտորեն վերակենդանանում է հայ քաղաքական միտքը Թուրքիայում: Նրան արդեն ըն-կալում են որպես Հրանտ Դինքի գործի նորովի շարունակող: Եթե Դինքի գործունեության ասպարեզը հասա-րակականն էր, ապա Գարոն Դինքի պայքարը տեղափոխել է իշխանական ու քաղաքական հարթակներ: Սա պիտի դիտել թուրքահայության քաղաքական պայքարի մեկնարկ, քանի որ կես դար շարունակ թուրքահպա-տակ հայությունը հնարավորություն չի ունեցել իր խնդիրները ձևակերպել իշխանական ու քաղաքական հար-թակներից: Ինչո՞վ է կարևոր Փայլանի հայտնությունը թուրքահայության պայքարի հորիզոնում: Նախ պիտի նկատել, որ համայնքի ազդեցիկ գործիչներից ոմանք թուրքական իշխանությունների հանդեպ դրսևորում են հարմարվողական և զիջողական կեցվածք ազգային խնդիրների հարցում: Դժբախտաբար, համայնքային առաջ-նորդների այդ զիջողականությունը ծառայում է որպես կենդանի քարոզչություն այն մասին, որ չպետք է տարա-ձայնություն ունենալ թուրքական իշխանությունների հետ, պետք է ամեն ինչ ստորադասել վարչակազմի քմա-հաճույքին: Հետևանքը լինում է որքան պարզ, նույնքան ցավալի. հայ համայնքի «աչքն» ու «ականջը» վարժեցնել թուրքահաճո հարմարվողականությանը, որպեսիզ միտքը հանկարծ ըմբոստ այլախոհության չգնա: Այլ կերպ ասած՝ թուրքական իշխանությունների հայ կամակատար գործիչները գաղափարական մշակման են ենթար-կում թուրքահայ համայնքին և բոլորովին ոչ ի նպաստ հայկական խնդիրների լուծման:
Դիտարկենք փաստացի օրինակներով.
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարող է այնքան հեռու գնալ, որ բողո-քի Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի ըն-դունումից: Նույնիսկ վառ երևակայությունը դժվար է թույլ տալիս տրամաբանել Աթեշյանի արարքը: Բայց նա այսօր համայնքի հոգևոր առաջնորդն է հենց նա է համայնքի անունից նամակ հղել Թուրքիայի նախագահին՝ Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի ընդունած այդ բանաձևի կապակցությամբ, որտեղ ասվում է. «Ա-նընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացնում է այդպիսի բանաձև ամբողջ գերմանացի ժողովրդի անունից և իրեն դատավորի դեր վերագրում»: ժամանակին, երբ Ֆրանսիայի խորհրդարա-նում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Աթեշյանը դարձյալ հան-դես էր եկել դատապարտող հայտարարությամբ՝ ֆրանսիացի օրենսդիրների նախաձեռնությունը անվանելով «սխալ քայլ»:
Ոչ ոք, իհարկե, Աթեշյանից չի պահանջում երևանակենտրոն հայտարարություններ անել: Հասկանալի են Ան-կարայի բռունցքի տակ գտնվելու հանգամանքները, բայց հենց այստեղ է, որ առաջնորդի հմտությամբ հավա-սարակշռված մոտեցում է հարկավոր պահպանել:
Կամ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, որը ևս ազդեցիկ դիրք ու հեղինակություն ունի թուրքահայ իրականությունում: Ոնի, բայց դա չի ծառայեցնում հայոց ազգային շահերի սպասարկմանը: Ցեղասպանության մեկդարյա տարելիցին, օրինակ, նա համայնքի անունից հայտարարում էր, որ մենք փոխհատուցում չենք ուզում, պիտի փակել 1915-ի թեման և բացել սահմանը: Նրա շուրթերից բազմիցս հնչել են պաշտոնական Անկարայի ժխտողական թեզերը, այդ գործը պատմաբանների դա-տին թողնելու կոչերը:
Նմանօրինակ գործիչների վարքը խորհրդանշում է ազգային դեմք ու դիմագիծ կորցրած Թուրքիայի քաղաքացի լինելը: Իսկ ահա Գարո Փայլանը ու նրա համախոհները նոր իրողության ծնունդ են խորհրդանշում: Գարոն իր գործունեությամբ մարմնավորում է պայքարի այն մոդելը, որը ազգային արժանապատվության դիրքերում է ամրացած, որը չի հանդուրժում նվաստացուցիչ զիջողականություն, առավել ևս՝ ազգային վշտի ուրացում: Ի դեմս Գարոյի գործողությունների՝ մենք տեսնում ենք նոր մարտավարություն, որը արցունք չի թափում, այլ ձայն է բարձրացնում: Ընդ որում «ձայն է բարձրացնում» ոչ թե լալահառաչ քարոզչությամբ, այլ գործով՝ հստակ ու շեշտակի:
Պիտի նկատել, որ Գարող Փայլանը արտաքին աշխարհին ընկալելի լինելու համար դրսևորում է նոր կոնցեպ-տուալ մոտեցում: Նա չի սահմանափակվում պոլսահայ համայնքի կամ հայության ազգային խնդիրներով: Իր գործունեությունը կառուցում է համաեվրոպական արժեքների վրա և օրակարգում պահում Թուրքիայի ժո-ղովրդավարացման, ազգային փոքրամասնությունների և տարատեսակ այլ խնդիրներ: Ասել է թե, որպես Թուր-քիայի Հանրապետության օրինավոր քաղաքացի նա մտահոգ է իր ծննդավայր ու բնակելի երկրի բարեկեցութ-յամբ: Գարո Փայլան երևույթի մեջ միաժամանակ ու կողք կողքի հանդես են գալիս քաղաքական ու քաղաքա-ցիական, պետական ու ազգային ինքնագիտակցության դրսևորումները: Ահա այս գիտակցության ու գործելաո-ճի կրողներն են, որ կարող են իրապես պաշտպան լինել Թուրքիայում հայ ազգային փոքրամասնության իրա-վունքներին և քաղաքացիական հենարան լինել այդ երկրի առաջընթացին:
«Իմ պայքարը միայն հայության համար չէ»,- քանիցս շեշտել է հայ պատգամավորը:
Հետ գնանք ու հիշենք, որ դեռ ցեղասպանությունից առաջ ֆիդայապետ Հրայր Դժոխքն առաջարկում էր ազգա-յին ազատագրական պայքարը ամրապնդել քրդերի հետ համագործակցության միջոցով: Թուրքական ջարդա-րար ուժի դեմ արդյունավետ պայքարի միակ ձևը նա համարում էր քրդերի հետ ընդհանուր շահ ձևակերպելու և ընդհանուր թշնամի թիրախավորելու մոդելը: Շուտ զոհվեց ու չհասցրեց ավարտին հասցնել քրդերի հետ զի-նակցելու գործը: Մեկ դար հետո նույն այդ ռազմավարությամբ փորձում է գործել մեջլիսի հայ պատգամավորը: Փայլանը, ներգրավված լինելով քրդամետ քաղաքական ուժի շարքերում, փորձում է հայկական խնդիրների շուրջ կենտրոնացրել է նաև քրդական ներուժը: Քուրդ պատգամավորների բացահայտ աջակցությունը Փայլա-նի նախաձեռնություններին, ելույթներին ու ամենատարբեր ձեռնարկումներին խոսում է Թուրքիայում հայ-քրդական քաղաքական համագործակցության սկզբնավորման մասին:
«Ես այսպես եմ մտածում,- պատմել է Գարոն,- եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք՝ հայերս, միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնելու: Մեր կուսակցության սկզբունքնե-րից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականա-բար, ես անձնապես իմ պայքարը կմղեմ»:
ԱՊԱՀՈՎԵԼ ՓԱՅԼԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ
Մենք, իհարկե, ուրախանում ենք Գարո Փայլանի հաջողություններով: Հպարտանում ենք թուրքական մեջլի-սում նրա անվախ, վճռական ու խրոխտ պահվածքով: Հիանում ենք, որ մեր հայրենակիցը բարձր հարթակներից հայերի արդար պահանջներն է հնչեցնում: Բայց հայ պատգամավորի անվտանգության համար նաև մտահոգ-վելու և անհանգստանալու պատճառ ունենք: Սրանք անհիմն վախեր չեն, եթե խոսքը վերաբերում է Թուրքիա-յին՝ ազատ խոսքը ճնշելու ցուցանիշով աշխարհում առաջին տեղը գրավող երկրին: Ավելին: Այդ անհնագս-տությունն ավելի առարկայական է դառնում, երբ տեսնում ենք, թե քրեական հետապնդումներն ինչպես են թի-րախավորել Գարոյի կուսակից պատգամավորներին: Մի քանիսն արդեն ձերբակալված են: Բանտում է հայտն-վել անգամ կուսակցության համանախագահ Դեմիրթաշը: Քուրդ անջատողականների հետ կապեր ունենալու կամ նրանց օգտին քարոզչություն անելու շինծու հոդվածների հատկանիշներով Էրդողանի ղեկավարած պե-տական մեքենան բառացիորեն «հոշոտում է» ընդդիմադիր գործիչներին:
Եվ ուրեմն Էրդողանի դեմ դատական հայցեր ներկայացնող, քուրդ ժողովրդի իրավունքները պաշպանող, հա-յության օրինական պահանջները օրակարգ բերող, 1915-ին կատարվածը ցեղասպանություն բնորոշող Գարո Փայլանը նույնպես կարող է քրեական հետապնդումների կամ ազգայնամոլական քսենոֆոբիայի թիրախում հայտնվել: Պետք է չմոռանալ, որ քաղաքական հողի վրա կատարված սպանությունները Թուրքիայում գրեթե միշտ տեղի են ունեցել մամուլի թիրախավորումից և ուղղորդումից հետո միայն: Օրինակ Հրանտ Դինքի սպա-նությունը տեղի ունեցավ այն բանից, հետո երբ նա թիրախավորվեց հանրային տրամադրություններ թելադրող ազդեցիկ լրատվամիջոցի՝ «Hurriyet» թերթի կողմից:
Դիցուք, սոցիալական կայքերում վերջերս հաճախակիացել են ռասիստական գրառումները Գարոյի հասցեին, ինչպես օրինակ` «նրան պետք է սպանել», «նրան պետք է սատկացնել Հրանտ Դինքի պես» և այլն: Հայ պատգա-մավորի դեմ ատելություն հրահրող հրապարակումներ, ակնարկներ ու ուղերձներ կարելի է հանդիպել թուր-քական տարբեր լրատվամիջոցներում՝ հատկապես իշխանամետ ուժերի: Բացի այդ Թուրքիայում կան նաև «դժբախտ պատահարների» կամ «պատահական» սպանությունների արատավոր ավանդույթներ: Անցանկալի գործիչը այլ պատրվակներով, այլ տեղում կարող է հարձակման ենթարկվել: Վերջին ամենաթարմ օրինակը Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանությունն է: Մամուլի ասուլիսից հետո լրագրողների աչքի առաջ նրան «պատահաբար» սպանեց մի ոստիկան, որը այլ հանցագործների էր հետապն-դում: Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը Թահիր Էլչիին համարում է քրդերի «Հրանտ Դինք»: Նման էին և արտաքինով, և մղած պայքարով, և սպանության ձևով:
Արձանագրենք ուրեմն. սովորաբար ի՞նչ է լինում նրանց հետ, ովքեր բավականաչափ համարձակություն են ու-նենում դուրս գալ թուրքական պետական մտածելակերպի դեմ, մերկացված փաստերով քննադատել իշխա-նություններին, պայքարել ճնշվածների, բռնության ենթարկվածների ու ազգային փոքրամասնությունների շա-հերի պաշտպանության համար։ Պոլսհայ 2 անվանի գործիչների օրինակով դիտարկենք նման դեպքերում թուրքական պետության վերաբերմունքն ու գործելաոճը:
• Հրանտ Դինքը սպանվեց փողոցի մեջտեղում ու դեռ 10 տարի է,
սպանության իրական պատկերը բացահայտված չէ: Դինքի սպանության 7-րդ տարելիցի միջոցառման ժամա-նակ կարգ պահպանող ոստիկանները կրում էին սպիտակ բրդե գլխարկներ: Դինքին սպանելու ժամանակ Օգ-յուն Սամասթը նույնպես սպիտակ բրդե գլխարկով է եղել: Ոստիկանությունն իհարկե հետո պարզաբանեց, որ այդպիսի գլխարկ կրելը համազգեստի մասին օրենքի պահանջն է, բայց չմեկնաբանեց, թե + 19 ջերմաստիճանի դեպքում ինչ կարիք կար բրդե գլխարկ կրելու ու հատկապես այդ օրը:
• Հայնտի լեզվաբան Սևան Նշանյանը որտե՞ղ է հիմա: Բանտում: Հին
շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով նրան դատապարտել են ավելի քան 11 տարվա ա-զատազրկման: Բայց երբ իմանում ենք, որ նա է հեղինակել է Թուրքիայի մասին «Սխալ հանրապետություն» գիրքը և անխնա քննադատել թուրքական պետության կազմավորման արյունոտ հիմքերը, հասկանում ենք, որ նա բանտարկված է Թուրքիայի պաշտոնական պատմագրությանը հակառակվելու համար:
Մտավախություն կա, որ օղակը կարող է սեղմվել ու հասնել Գարո Փայլանին: Անհրաժեշտ է անվտանգության երաշխիքներ ապահովել նրա համար, որպեսզի Թուրքիայի խորհրդարանում հայկական շահերը պաշտպանե-լու, խնդիրների լուծման համար պայքարել կարողանալու հնարավորությունը պահպանվի: Ըստ իս՝ ներկայիս պայմաններում դա հնարավոր է անել երկու հիմնական տարբերակով՝
1. Սփյուռք
2. Հայաստանի Հանրապետություն
Հայկական սփյուռքն իր լոբբինգով, քարոզչությամբ, քաղաքական ու ոչ քաղաքական կապերով պիտի փորձի Գարոյի կայնքի անվտանգության երաշխիքները հասցնել միջազգային հանրության ուշադրության մակարդա-կին, որից Անկարան զգուշանալու պատճառ ամեն դեպքում կունենա:
Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս իր օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի, գործակցության եզրեր պի-տի ստեղծի պոլսահայ պատգամավորի հետ: Իրատեսական կարող է լինել նրա հետ շփումների հաստատումը խորհրդարանական գործընկերության համատեքստում, ինչպես օրինակ, Հայաստան հրավիրելը ու դրանով իսկ ավելի հնչեղ կարևորություն տալը Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորի անվտանգության ապահովմա-նը: Գարոյի թիկունքը ամուր լինելու ժեստով կարելի է փորձել հակակշռել նրա դեմ ուղղված ռասիզմը:
«Այո, աղավնու անհանգստության մեջ եմ, - իր վերջին հոդվածում գրել էր Դինքը,- Բայց հավատում եմ, որ այս երկրում աղավնիներին չեն դիպչում»:
Հավատաց, բայց սխալվեց, քանի որ այդ երկրում կրակեցին «աղավնիների» վրա: Հիմա համահայկական ուժերը պիտի թույլ չտան, որ Գարո Փայլանը մեկուսացվի մյուս «աղավնիների» նման: Ապահովել է պետք, որ նրա բե-րած պայքարի նոր որակը դառնա նոր փուլ:
Մխիթար Նազարյան
ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ