IT ոլորտը զարգացնելու հեռանկարներ «Մտքի բանալի» ուսումնական կենտրոնում

IT ոլորտը ներկայումս  կայծակնային արագությամբ զարգացող ոլորտներից է և այս ասպարեզում կայանալու համար կարևոր է՝ մշտապես հետևել ոլորտում կատարվող փոփոխություններին, կատարելագործվել և առաջ շարժվել՝ ժամանակի շունչը զգալով։

«Մտքի բանալի» ուսումնական կենտրոնի հիմնադիր Մարիաննա Մկրտչյանը իր ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել է հենց այս սկզբունքներով։ Դեռ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ուսանելու տարիներին, Ֆիզիոլոգիայի ինստիտուտում զուգահեռ աշխատելուց և բակալավրը Հայաստանում ավարտելուց հետո կենտրոնի ապագա հիմնադիրը  մագիստրոսական կրթությունը շարունակում է Գերմանիայում՝ ուսումնասիրելով բավականին հետաքրքիր և բարդ մի ոլորտ՝ նեյրոգիտություն, և մագիստրոսի կոչումը Գերմանիայում ստանալուց հետո վերադառնում է Հայաստան՝ գործունեություն ծավալելով ծրագրավորման ոլորտում՝ աշխատելով նաև Մերգելյան ինստիտում։ Ծրագրավորողի մասնագիտությունը պահանջում է շարունակ ինքնակատարելագործում։ Կրթություն ստանալու և ոլորտում առավել կատարելագործվելու հաջորդ կանգառը  արդեն Հնդկաստանն էր։ Եվ 2010 թվականից մինչ այսօր Մարիաննա Մկրտչյանը գործունեություն է ծավալում ծրագրավորման ոլորտում՝ այս ընթացքում իրականացնելով մի շարք ծրագրեր, ունենալով բազմաթիվ համագործակցություններ։

Կենտրոնի հիմնադիրը նշում է՝ բացի նրանից, որ ծրագրավորողի մասնագիտությունը այսօր իսկապես պահանջված է և ապահովում է ֆինանսական կայունություն, այնուամենայնիվ, այն առաջին հերթին նպաստում է ավելի լայն, նոր աշխարհայացքի ձևավորմանը, զարգացնում է աշխարհը և երևույթներն այլ՝ ավելի հետաքրքիր և խորը կերպով տեսնելու ունակությանը։

Ուսումնական կենտրոն երեխաներն ընդունվում են վեց տարեկանից, իսկ ութ տարեկանից արդեն ուսումնասիրում են ծրագրավորում։ Ավելի բարձր տարիքային խմբերի համար սահմանափակումներ չկան։

Գաղտնիք չէ, որ այսօր կան տարբեր ֆորմատի ուսուցողական նյութեր, որոնք այս կամ այն ձևով նպաստում են ոլորտի մասին ընդհանուր ինֆորմացիա ունենալուն։

Ուսումնական կենտրոնում յուրաքանչյուր խմբում ընդգրկված է մինչև վեց երեխա։ Սրա նպատակն է՝ ուսուցման պրոցեսը դարձնել առավել արդյունավետ և յուրաքանչյուր սանի ցուցաբերել անհատական մոտեցում։

«Մտքի բանալի» ուսումանական կենտրոնում ծրագրավորում սովորել սկսում են Skratch դասընթացով։ Կենտրոնում դասավանդվում  է նաև շախմատ առարկա՝ վեց տարեկանից սկսած։

Ռոբոտաշինությունը եղել և շարունակում է մնալ ամենահետաքրքիր ոլորտներից մեկը և տարեցտարի ավելի շատ սաներ են ցանկանում ուսումնասիրել այն։ Բայց առանց ծրագրավորման չկա ռոբոտաշինություն և հենց դրա համար էլ «Մտքի բանալի» ուսումնական կենտրոնում այս երկիւ առարկաները ուսումնասիրում են զուգահեռ։

Ուսումնական կենտրոնը ռոբոտաշինություն առարկայի շրջանակներում համագործակցում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հետ։ Ռոբոտների կոնստրուկցիան դետալներըշարժիչներըտվիչները և այլ բաղադրիչները մշակվել և տրամադրվել է «Symotec LLC» ընկերության կողմից։

 https://www.facebook.com/mtqibanali