Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի արտիստները Կրեմլի բեմում՝ լեգենդար Հարութ Փամբուկչյանի մենահամերգին.ֆոտոշարք

Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի հանրահայտ կրեմլյան համերգասրահում կայացավ լեգենդար Հարութ Փամբուկչյանի մենահամերգը՝ լեփ լեցուն դահլիճում։ Համերգի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Նավոյանի համար սա ոչ միայն համարձակ,այլ նաև հաղթական քայլ էր՝ նետված մարտահրավեր պանդեմիական բոլոր սահմանափակումներին և անվերջանալի խոչնդոտներին։ Մեծ արտիստի երգացանկն անսահման հոգեհարազատ է յուրաքանչյուր հայ մարդու համար՝ հանդիսատեսին պարբերաբար թե արցունք և թե ժպիտ պարգևելով և վերադարձնելով պատանեկությունմանկություն, հայրենի հող ու տուն։

Պարային էքսկլուզիվ պատասխանատվությունը ավանդույթի պես տրված էր ՀԳասպարյանի անվան պարի ակադեմիայի(Հովիկ Ստուդիո) մեծ ու փոքր արտիստներին՝ արհեստավարժ պարուսույցների անվերապահ հսկողության ներքո,հանձինս բալետմաստեր Գագիկ Հայրապետյանի։ 
«
Հարութ Փամբուկչյանն այն եզակի արտիստն է,որի շուրջ ակամայից ձևավորվում է պարային չկրկնվող և ոգեշնչող էներգետիկա։ Դրա արդյունքում պարողը ոչ միայն հաճույքով կատարում է իր առջև դրված առաջադրանքը,այլ նաև այն բազմակի անգամ գերազանցում »,- ահա այս բովանդակ կարծիքն էլ հայտնեց ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը։ 

 

https://www.facebook.com/watch/?v=938411773417089