Տնտեսություն.քայլեր, որ անհրաժեշտ են. Վարդան Այվազյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ

 

Այն քննադատության դեմ, թե Հայաստանում շատ անպաշտպան են գյուղացիները, չկան ապահովագրության մեխանիզմներ, ասեմ, որ Վրաստանում էլ չկան: Ապահովագրության մեխանիզմները լուրջ ֆինանսական խնդիր են, հողի արժեքն էլ կարեւոր է: Օրինակ՝ գյուղացու, տնտեսվարողի մեղավորության պատճառով ինչո՞ւ պետք է կոմպենսացնես:

 

Կառավարությունը գյուղատնտեսությանն արտոնություններ է տալիս: Այն, որ Վրաստանում գումարն են տա-լիս՝ որպես սուբսիդիա, ոչ թե ծառայություն են մատուցում, ընդունված ձեւերից մեկն է: Ժամանակի ընթաց-քում մենք էլ նմանատիպ պրակտիկա ենք կիրառում, հասցեագրված օգնություն է լինում: Վրաստանում 200 դո-լար հո բոլորին չեն տալիս: Մեկը 10 հա է մշակում, մեկը՝ ավելի քիչ: Ես ծնունդով Վրաստանի գյուղերից եմ, գի-տեմ, որ այնտեղ կան տարբեր մոտեցումներ: Մոտեցում կա, որ զբաղվածությանն են նայում՝ ըստ ոլորտի: Ա-մեն մի երկիր առաջնորդվում է իր սեփական ոլորտային զարգացման հայեցակարգով եւ կիրառում են իրենց հարմար մեթոդը: Սուբիսիդավորում հասկացությունը կամ աջակցությունը հնարավոր է անել, օրինակ, վար-կերի տրամադրմամբ: Վարկերի՛ սուբսիդիա ես տալիս: Վրաստանում, եթե դու գյուղատնտեսական կամ վե-րամշակվող արտադրության համար վարկավորվում ես, կա հիմնադրամ, այն ստեղծել է նաեւ Վրացական ե-րազանք կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլինի, որը ժամամակի ընթացքում տարբեր ֆոնդերում գումարներ է ներդրել եւ ֆինանսավորում է եւ համենայնդեպս տոկոսադրույքների մի մասը կոնպենսացնում է: Օրինակ, եթե դու վարկ ես վերցնում, եթե դու իրականացնես զբոսաշրջության որոշակի էլեմենտներ, գյու-ղատնտեսության, եթե 12 տոկոսից բարձր է տոկոսադրույքը, 5-6 տոկոսն ինքն է տալիս: Կամ 8 տոկոսով գու-մար է բերում, 4 տոկոսը ինքն է տալիս: Սա նորություն չի, մենք դա արեցինք շինարարության վրա:

 

Գյուղատնտեսության ոլորտը այն տեղերից մեկն է, որտեղ զբաղվածությունն ամենաբարձրն է: Մեր ազգաբ-նակչության ամենախոշոր զբաղվածության մասն այդտեղ է: Իմ խորին համոզմամբ, այստեղ մենք ունենք լրջա-գույն դաշտ, որը պետք է կարողանանք ապահովել: Որոնք են դրանք՝ մեր արտահանման ներուժ ունեցողնե-րից՝ դա մեր վերամշակող տնտեսությունը եւ գյուղատնտեսական արտադրություններից հետո, բացի հանքա-հումքայինից, երրորդը գալիս է տեղեկատվական տեխնոլոգիաները: Տարբեր ուղղություններով տարբեր մոտե-ցումներ կարելի է կիրառել: Եթե սկզբունքները կիրառելի են, մեթոդները տակտիկական առումով կարող ես տարբեր ձեւ կիրառել: Օրինակ, ջրի վարձից սկսած, ոռոգման համակարգերից սկսած՝ սերմնացուների տրա-մադրումից, պետական գնումներից սկսած կարելի է քննարկել: Օրինակ, մեր կողքի երկիր Թուրքիայում, եթե պետությունը հայտարարում է իր առաջնահերթությունների եւ անհրաժեշտ սննդամթերքի տեսականու հետ կապված եւ նրա նկատմամբ տալիս է իր ծառայությունների մինչեւ 50 տոկոս սուբսիդիաներ, ինքը ներկայաց-նում է, որ եթե դու սկսում ես արտադրել միս, ապա ես քո միսը կարող եմ գնել այս գնով, որովհետեւ իր մեջ սուբսիդիա է պարունակում: Բայց եթե դու Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ես, հանդի-սանում ես ԱՀԿ-ի անդամ, Եվրամիությունը, օրինակ,նմանատիպ բաներ չի կիրառում: Մեխանիզմները տար-բեր են:

Երբ ԵՏՄ էինք մտնում, ես ասում էի, որ սա հնարավորություն է, եւ մենք պետք է օգտագործենք: Միանշանակ, այսօր էլ եմ ասում: Գիտեք ինչ կա, Հայաստանի գյուղատնտեսական ներուժից եթե խոսում ենք, Ռուսաստա-նում ասեցին, որ արտահանման ներուժն ավելացել է ՀՀ-ում, չէ որ մեր արտադրւթյունը չի ավելացել: Բայց դա ինչ-որ հնարավորություն է չէ՞ եղել, որ օգտագործվել է: Ինչ-որ մի տեղից բերել էին ապրանք եւ արտահանել էին, թեկուզ լոլիկը: Հիմա եթե վաղը դու լոլիկ բերես եւ լոլիկի մածուկ արտահանես՝ վա՞տ է, չէ՞ որ աշխատա-տեղ է: Հետո սա շուկա է: Այն, ինչը դ+ու շուկայում կարողանում ես կիրարկել, շատ բաներ կա, որ չի կարելի բացահայտ ասել, բայց կարող ենք դրանից օգտվել: Դու կարող է էլի ներուժ ունենաս ԵՏՄ-ի համար, բայց չկա-րողանաս ապահովել համապատասխան ինքնարժեք եւ մրցունակ չլինես:

 

Ասում են՝ աշխարհը արելի է շուռ տալ՝ տտեսությունը ոտքի հանելու համար: Ավելի լավ է ես չասեմ, թե ով ինչ է ասում: Ես կառավարության ծրագրերին երկու ձեռքով կողմ չեմ լինում, ես իմ կողմով եմ կողմ լինում: Եթե դուք մտածում եք, որ կառավարության ազդեցությունները կարող է միանգամից բյուջեի վրա լինի, նախ, բյուջեն ներկայացված է եղել նախկին տարբերակով, ինչ տարբերակով, որ մենք ընդունել ենք: Բյուջեն, որպես կանոն, 3 ամիս առաջ է գալիս՝ սեպտեմբերի 1-ին: Ցանկացած դեպքում տնտեսության դաշտում ստեղծված հնարավո-րությունները իրենց ազդեցություններն ունենում են հաջորդ եւ մյուս տարիներին: Օրինակ, ես համոզված եմ, որ եթե մենք նմանատիպ տենդենցներով առաջ գնանք,մյուս տարվա մեր տնտեսական աճը համենայնդեպս ա-վելի բարձր կլինի, քան 3.2 տոկոսը, այսինքն, այն, ինչ սպասում է կառավարությունը: Մոտեցումն է փոխվել այս կառավարության: Օրինակ, եթե դուք գնաք հիմա տնտեսվարողներին հարցնեք, կպարզեք, որ դրամական շրջանառության ծավալները կամ հոսքերն ավելացել են: Եթե դու նայես փաստաթղթաշրջանառությունը, կամ իրական շրջանառությունը կարողանաս ստվերից բերել դաշտ, կունենաս նորմալ համապատասխան ապրան-քաշրջանառոթյուն եւ համապատասխան հարկերի լրացուցիչ մուտք: Եթե դու էներգակիրների գներն իջեցնում ես, ապա ապրանքային միավոր արտադրանքի վրա ստացվող քո ինքնարժեքը ցածր կլինի եւ դու ավելի մրցու-նակ կլինես: Երրորդը՝ եթե դու ստեղծում ես բիզնեսի համար նպաստավոր պայմաններ եւ փակում ես ստվե-րային դաշտերը, դա մուլտիպլիկատորի էֆեկտով իր ազդեցությունը կունենա ամենակարճ ժամանակահատ-վածում՝ 5-6 ամսից, եթե ոչ ավելի երկար: Վրաստանում այսօրվա դրությամբ տուրիզմի զարգացման ենթակա-ռուցվածքները զարգանում են օրեցօր, ինչի՞ է այնտեղ զարգանում, մեզ մոտ՝ ոչ: Հո պետությունը որեւէ բան այդտեղ չի՞ անում: Պետությունը չի խանգարում, ուրիշ ոչ մի բան: Որովհետե ինքը տեսնում է, եթե կա 5-6 մլն տուրիստ, ուրեմն նշանակում է նրանց պահանջմունքը եւ նրանց բավարարման խնդիրը հնարավորություն է ստեղծում նոր ներդրումներ իրականացնելու համար: Եթե վաղը, մյուս օրը ավելանա, Վրաստանում թանկա-նա միավոր քմ տան արժեքի վրա, շինության վրա, բնական է, որ դա շինարարության վրա մուլտիպլիկատորի էֆեկտ է թողնում: Տնտեսությունը փոխկապակցված է: Չի լինի տնտեսությունում, որ այս մի թեւը լավ աշխա-տի, մյուսը չաշխատի: Օրգան համակարգ է, շղթայով իրար կապված են:

 

Ես ասել եմ, որ ծրագրային բյուջետավորմանն անցնելիս կարեւոր չի, թե դու ինչքան ես տալիս տվյալ հիմնա-րին, ինչքան գումար ես տալիս ՝500 մլն ես տալիս, թե 50 մլրդ ես տալիս: Կարեւորն այն է, թե դու ինչ արդյունք ես ստանում: Տնտեսության մեջ չես կարող ասել՝ 50-ն է շա՞տ, թե՞ 500-ը, որովհետեւ խոշոր գործընթացի ժա-մանակ 500 մլն-ի ստացած էֆեկտը կարող է պատահի ավելի մեծ լինի, կամ հակառակը: Կամ 50 մլն դրամը ա-վելի շատ էֆեկտ տա, քան 70 մլն-ը: Հիմա բյուջեի քննարկման ժամանակ ասում են՝ քո կառույցը ստանումէ 70 մլն դրամ, սխալ է քննարկել՝ դա շա՞տ է , թե՞ քիչ: Ես չեմ ուզում դա հարցնել: Ես քեզ հարց եմ տալիս՝ այդ 70 մլն-ով դու ի՞նչ արդյունք ես ստացել: Այնպես չի, որ բյուջեում փող չկա, ո՞վ ասաց, թե չկա, գումար կա: Փող չկա ա-սածը հարաբերական է: ԱՄՆ-ի բյուջեն 3 տրիլիոն 150 մլրդ է, բայց այնտեղ բոլորը էլի խոսում են՝ առողջապա-հությանը քիչ տրամադրեցիք, սոցիալական ծառայություններին քիչ փող տվեցիք: Ռեսուրսների տրամադրումն այդպես է: Դրա համար ես բյուջեն դեֆիցիտով նախատեսում, որովհետեւ զարգացման միտում ես տեսնում:

 

Կառավարության գործունեության ծրագիրը նպատակաուղված է նախագահի մատնանշած խնդիրների կրճատմանը: Համոզված եմ, որ կառավարությունը ձեռնամուխ կլինի եւ կլուծի իր առջեւ դրված խնդիրները: Այսինքն, չի եղել մի կառավարություն, որ չփորձի այդ խնդիրները լուծել, բայց ոմանց մոտ մի քիչ շատ է ստաց-վել, ոմանց մոտ՝ մի քիչ քիչ:

 

Մենք ամեն տարի հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ վարչարարության տոկոսն ենք բարձրացնում, դա բե-րում է ստվերի կրճատմանը: Կառավարությունը նախագծեր է պատրաստել «Շահերի բախման», «Ապօրինի հարստացման», եթե մենք ամբողջապես էլեկտրոնային կառավարման մոդելին ենք անցնում, դա բերում է նաեւ կոռուպցիայի կրճատման: Հուսով եմ, որ այդ մեխանիզմներն իրենց դրական արդյունքը կտան: Կառավարութ-յունը բարձր նշաձող է վերցրել, հույս ունեմ, որ կբարձրացնի:

 

 

 

 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ