Ապագայի կրթական մոդել
Մեր ամբողջ կյանքը պայմանավորված է մեր ստացած կրթությամբ: Ո՞րն է այն կրթական մոդե-լը, որը կբարձրացնի երկուսի որակն էլ: Արդեն 20 տարի Հայաստանի Հանրապետությունում գործում է կրթության կազմակերպմամբ զբաղվող հասարակական մի կազմակերպություն, որի ծրագիրն է կայացնել նոր կրթական իրողություն մեր երկրում՝ ստեղծել այնպիսի կրթական մի-ջավայր, որտեղ կարող են ծավալվել ու զարգանալ նորարարական կրթական պրոցեսներ: «Ման-կավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիայի 20 տարվա ջանքերը կրթական այ-լընտրանքային՝ ոչ դաս-դասարանային համակարգի ներդրման ու կայացման համար են:
Դա հենց ապագայի կրթական համակարգն է՝ վստահ է ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանը: Ասոցիացիան իր բոլոր ռեսուրսներով նրանց կողքին է, ովքեր հանդես են գալիս այդ համակար-գի կայացմանն ուղղված նախաձեռնություններով, մանկավարժական նորարարություններով: Որպեսզի կայանա նոր կրթական համակարգը, անհրաժեշտ է, որ գործող համակարգի տարբեր բաղադրիչներում արմատական փոփոխություններ կատարվեն, նոր մոտեցումներ ձևավորվեն: Այս իմաստով՝ փոփոխությունների են ենթարկվում՝
օրենսդրական նորմատիվ ակտերը,
կրթության բովանդակությունը,
ուսուցման կազմակերպման գործընթացը,
դպրոցի կառավարման գործընթացը,
մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման գործըն-թացը և այլն:
Եվ կրթական նոր իրողությունն ամրապնդելու համար ասոցիացիան ձեռնարկել ու ավարտել է բազմաթիվ ծրագրեր տարբեր ուղղություններով: Ասոցիացիայի աշխատանքի առանցքային ուղ-ղություններից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստումն է: «Այդ գործում մենք ու-նենք զգալի հաջողություններ: Բավական է ասել, որ այս տարիների ընթացքում մեզ մոտ վերա-պատրաստվել են ավելի քան 400 ուսուցիչներ, միայն վերջին տարիներին՝ 600-ից ավելի հան-րակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներ կամ ուսումնական հաստա-տության ղեկավար դառնալու հավակնորդներ,- իրենց արդյունքներն է ներկայացնում Արա Իս-պիրյանը: - Լինելով ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության կրողն ու Հայաս-տանում տարածողը՝ ասոցիացիան, բնականաբար, վերապատրաստումներն իրականացնում է կոլեկտիվ ուսումնական պարապմունքների միջոցով՝ նպատակ ունենալով մի կողմից վերա-պատրաստվող ուսուցիչներին, տնօրեններին ծանոթացնել կոլեկտիվ ուսուցման մեթոդիկաների առանձնահատկություններին, մյուս կողմից՝ այդ մեթոդիկաների կիրառման միջոցով հասնել հնարավորինս բարձր արդյունքների: Եվ դա մեզ հաջողվել է: Նշեմ միայն մեկ փաստ. մեր ասո-ցիացիայում վերապատրաստված՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավար դառնալու բոլոր թեկնածուները՝ առանց բացառության, ստացել են ուսումնական հաստատութ-յուն ղեկավարելու իրավունքի հավաստագրեր:
Ուզում եմ ասել նաև Մանկավարժական նախաձեռնության ևս մեկ ձեռքբերման մասին. ասո-ցիացիայի անդամ Արևիկ Պետրոսյանի մշակմամբ ստեղծվել է և՛ տնօրենների, և՛ առաջին ան-գամ նաև ուսումնական գծով փոխտնօրենների վերապատրաստումների մի մոդել ոչ դաս-դա-սարանային համակարգի գաղափարախոսությամբ, որը մենք տրամադրում ենք այլ վերապատ-րաստող կազմակերպություններին որպես ձեռնարկ»:
Մեր հանրապետությունում ուսուցման կոլեկտիվ եղանակի ներդրման համար «Մանկավարժա-կան նախաձեռնություն» ասոցիացիայի աշխատանքը միայն տեսական ծրագրերով ու դասըն-թացներով բնականաբար չի սահմանափակվում: Այն բավական պրակտիկ մեխանիզմ է նաև: 2005 թվականից ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման տարբեր մակարդակներում գործում են ասոցիացիայի հենակետային կրթօջախները՝ Բյուրակն կրթահամալիրը, Երևանի թիվ 118 և թիվ 16, Գառնիի թիվ 2 ավագ դպրոցները, Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցը: Այստեղ ուսումնական պարապմունքներն անցկացվում են հենց ուսուցման կոլեկտիվ եղանակի մեթոդի-կաներով: «Ըստ էության, այս կրթական հաստատություններում ուսումնասիրվում, մշակվում և կիրառվում են դաս-դասարանային մոդելներից արմատապես տարբերվող մոդելներ, որոնք շու-տով մենք կհրատարակենք որպես ձեռնարկներ»,- ասում է Արա Իսպիրյանը:
«Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայում հավաքված են մասնագետներ, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես կատարել են գիտական ուսումնասիրություններ, գիտա-հետազոտական աշխատանքներ, պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախո-սություններ: «Ուզում եմ հատկապես նշել և կարևորել 2013 թվականին ասոցիացիայի գիտա-կան ղեկավար Մանուկ Մկրտչյանի «Ուսուցման կազմակերպման կոլեկտիվ եղանակի իրակա-նացման մեթոդաբանությունը, տեսությունը և պրակտիկան» թեմայով դոկտորական ատենախո-սության պաշտպանությունը, որը, կարծում եմ, նոր՝ աննախադեպ երևույթ էր, մի մեծ քայլ ա-պագա կրթական համակարգի կայացման ուղղությամբ: Այսօր արդեն նախաձեռնության որոշ անդամներ հայցորդներ են, գրում են ատենախոսություններ, որոնք վերաբերում են իմ թվարկած գրեթե բոլոր ուղղություններին»,- իրենց ձեռքբերումներն է շարունակում ներկայացնել ասոցիա-ցիայի նախագահը:
Գիտական գործունեությունը, սակայն, ավելի լայն մասշտաբ ունի այստեղ՝ առանձին մասնա-գետների գիտական ուսումնասիրություններից բացի: «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան Կրթության և գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և կրթության ոլորտում գործող մի շարք այլ կառույցների հետ համատեղ կազմակերպել է միջազգային և հանրապետական գիտական հա-մաժողովներ, սեմինարներ: Արա Իսպիրյանն առանձնացնում է հատկապես ԿԳ նախարարութ-յան կրթական բարեփոխումների կենտրոնի հետ կազմակերպած «Հանրակրթության արդի վի-ճակը և նրա զարգացման ուղիները» խորագրով գիտագործնական համաժողովը, ԿԳ նախարա-րության հետ համատեղ անցկացված «Որակյալ ուսուցման հիմնախնդիրները ՀՀ հանրակրթա-կան դպրոցներում» խորագրով գիտաժողովը, ինչպես նաև 2014 թ.-ի մարտի 24-29-ը և 2015թ.-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Կրթության և գիտության նախարարության, Գիտության պետական կոմիտեի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և մի շարք այլ կազմակերպութ-յունների հետ համատեղ իրականացրած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհե-րում և դպրոցներում» միջազգային գիտաժողովները: Այս գիտաժողովներին ասոցիացիայի ան-դամների ելույթները բնականաբար վերաբերում էին ոչ դաս-դասարանային համակարգի ներդր-մանն ու կայացմանը:
Գիտական եւ պրակտիկ աշխատանքի արդյունքն են նաև բազմաթիվ ուսումնադիդակտիկ նյու-թերը, հրատարակած վերապատրաստման ձեռնարկները, գիտակրթական հանդեսները, միջին դպրոցի տարբեր ուսումնական խմբերի համար նախատեսված ուսուցման կոլեկտիվ եղանակի մեթոդիկաների վերաբերյալ ուսումնական նյութերը, նախաձեռնության պարբերականը և այլն: Մշակված նյութերը և ուսումնական գործընթացների կազմակերպման գործնական ձեռնարկներ են, և ոչ դաս-դասարանային համակարգին բնորոշ բովանդակության մշակման նմուշ օրինակներ:
«Այսօր անչափ կարևորվում և շատ արդիական են մանկավարժական կադրերի անընդհատ և շարունակական կրթության խնդիրները: Ողջ կյանքի ընթացքում ուսումնառությունը ենթադ-րում է, որ մարդը շարունակաբար, անընդհա'տ պիտի սովորի, ավելացնի իր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ընդ որում՝ ոչ միայն ինքնակրթությամբ, այլև հատուկ կազմակերպված ձևերով՝ օգտագործելով տարբեր կրթական տեխնոլոգիաներ։ Այս իմաստով «-Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան իր անդամների համար հանդի-սանում է անընդհատ և շարունակական կրթության տարածք: Ասոցիացիայի կողմից յուրաքանչ-յուր հինգշաբթի կազմակերպվող մեթոդաբանական սեմինարները, բազմաթիվ համաժողովները, գիտաժողովները, հատուկ կրթական նշանակություն ունեն, և այդ իմաստով դրանք այն տա-րածքներն են, որտեղ մեր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրը հնարավորություն է ստանում իրականացնելու իր կրթական ծրագրերը»,-շեշտում է պրն Իսպիրյանը:
Անընդհատ և շարունակական. միայն այսպիսի բնորոշում է ժամանակի ընթացքում ստանում կրթական համակարգի ներդրումը, առավել ևս զարգացումը: Համենայն դեպս՝ այդպիսին դա-տապարտված են լինել, երբ 20 տարվա փորձը խոսում է միայն դրանց հեռանկարային լինելու մասին:
ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ