Պլաստիկ վիրաբուժությունը՝ տուրիզմի խթան

Հայ բժիշկների գիտելիքներն ու հմտությունները, բժշկության ոչ բարձր գները կարող են գրավիչ լինել զբոսաշրջիկների համար, եթե միայն աշխարհը տեղեկացված լինի հայաստանյան բժշկության հնարավորությունների և մեր քարակերտ երկրի տեսարժան վայրերի մասին: Հայաստանում բժշկության և տուրիզմի համատեղման հնարավորությունների մասին պատմում է Էրեբունի Բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը:

 

Հայաստանի տարբեր պետական և ոչ պետական կառույցներ վաղուց ուղիներ են մշակում երկրում տուրիզմի զարգացման համար: Բժշկության և տուրիզմի համատեղումը կարող է լինել այդ ուղիներից մեկը: Մեր երկրում կատարվում են պլաստիկ վիրահատության՝ աշխարհում հայտնի բոլոր տեսակները՝ քթի, ականջախեցու, կրծքերի, որովայնի առաջնային պատի էսթետիկ վիրահատություն, դեմքի ձգումներ, հակատարիքային նե-րարկումներ, գելերի օգտագործում և այլն: «Ամբողջ աշխարհում ընդունված է համատեղել տուրիզմն ու պլաս-տիկ վիրաբուժությունը: Սակայն ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից հիմնականում գնում են Հնդկաստան, Թայ-լանդ, որոնք վաղուց արդեն կարողացել են համոզել աշխարհին, որ կարող են ցանկալի արդյունք ապահովել: Բայց վիրահատվել պատրաստվող մարդկանց այդ երկրներում գրավում են առաջին հերթին ցածր գները»,-ա-սում է Էրեբունի Բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը: Եթե ԱՄՆ-ում, եվրոպա-կան երկրներում քթի պլաստիկ վիրահատության գները տատանվում են 7-20 հազար դոլարի սահմաններում, ապա Հայաստանում նույն վիրահատությունը շատ ավելի մատչելի է: Այդ գումարի երկու երրորդը բավական է թե՛ վիրահատության, թե՛ մի քանի օր մեր երկրում որպես զբոսաշրջիկ մնալու համար:

 

Խոսելով պլաստիկ վիրահատությունների գնային անհամեմատելիության մասին՝ Էդգար Հայրապետյանը շտապում է ավելացնել, որ հայ բժիշկների մասնագիտական հմտությունները ոչնչով չեն զիջում աշխարհի և ոչ մի երկրի մասնագետների աշխատանքներին: «Իհարկե կլինեն մարդիկ, մասնագետներ, որոնք չեն կարող ստանալ պահանջվող որակը, չէ՞ որ մասնագետ դառնում են տարիների քրտնաջան աշխատանքի, փորձի արդ-յունքում: Դրա համար այս գործով պետք է զբաղվեն հմուտ մարդիկ, ովքեր 90%-ով համոզված են, որ խնդիր չեն ունենա»,-նշում է փորձառու վիրաբույժը: Հայ և արտասահմանցի այցելուներին կատարյալ արդյունքներ ապա-հովելու նպատակով Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան հետևողական է գործի նկատմամբ. այսուհետ սկսնակ մասնագետներին չի տրամադրվելու վիրահատությունների ամբողջ ծավալը, ինչը կտանի որակի բարձրացման: «Եթե համատեղում ենք տուրիզմն ու էսթետիկ վիրաբուժությունը, ուրեմն որակը անքն-նարկելի պետք է լինի: Խոսքը տրավմայի մասին չէ, առողջ մարդը գումար է տրամադրում, ուրեմն պետք է լիարժեք լինի արդյունքը»,-ասում է երիտասարդ պլաստիկ վիրաբույժը:

 

Վիրահատության նպատակով Հայաստան եկող զբոսաշրջիկներն իրենց երկրում նախնական պայմանավոր-վածության համաձայն անցնում են արյան հետազոտություն: Էսթետիկ վիրահատության շրջանակներում աշ-խատելիս Էդգար Հայրապետյանը երբեք չի անտեսում առողջական խնդիրները. Կա քթի միջնապատի թեքութ-յո՞ւն, որովայնային ճողվածքնե՞ր՝ վիրահատությունը կատարվում է համապատասխան մասնագետի հետ միա-ժամանակ:

 

Պլաստիկ վիրաբույժներից բացի մեր երկրում տուրիզմ-բժշկություն համադրումը զարգացնելու ուղղությամբ զբաղվում են ստոմատոլոգները, իմպլանտոլոգները: Սրանք այն ոլորտներն են, որոնք արտերկրում բավական թանկ արժեն և չեն փոխհատուցվում ապահովագրական ընկերությունների կողմից: Տուրիզմի՝ այս ճանապար-հով զարգացման համար, ըստ վիրաբույժի, բազմաթիվ լծակներ կարող են օգնել, բայց ամենից կարևորը համա-րում է գովազդի միջոցով աշխարհին առաջին հերթին Հայաստան կոչվող երկրի, ապա այստեղ կատարվող էս-թետիկ վիրահատությունների մասին տեղեկացնելն է: «Էսթետիկ վիրահատությունների նպատակով զբո-սաշրջիկներ ներգրավելը հիանալի միջոց է երկրի տնտեսության զարգացումը խթանելու համար: Աշխարհում էսթետիկ վիրահատությունների համար հսկայան գումարներ են ծախսվում, մեկ տարում միայն 52 մլրդ դոլա-րի հակատարիքային ներարկումներ են կատարվում: Իսկ աշխարհը հակված է Հայաստանի պես երկրներում քիչ գումար վատնելով բարձր որակ ստանալ»,-պարզաբանում է բժիշկը: Պատրաստ լինելով սեփական բժշկա-կան հմտությունները և ժամանակը սիրով նվիրաբերել գործի զարգացմանը՝ Էրեբունի Բժշկական կենտ-րոնի պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանը քաջ գիտակցում է, որ իր պես մի քանի էնտուզիաստ-ները բավական չեն նման մեծածավալ աշխատանք գլուխ բերելու համար: Դա հնարավոր կլինի իրականացնել միայն այն ժամանակ, երբ այն դառնա նաև պետական ծրագիր, և մեխանիզմն աշխատի պետական լծակներով: