Համ, որ գերում է հազարավոր հաճախորդների. Elmira Sweet House
Եթե կարևորում եք սննդի անվտանգությունը, հատկապես, երբ օգտվում են երեխաները, եթե նախապատվությունը տալիս եք առանց քիմիական հավելումների, բացառապես մաքուր հումքից պատրաստված տորթերին ու խմորեղենին, ուրեմն առաջարկում ենք այցելել «Elmira Sweet House»: Լինելով արտադրամասում և հետևելով արտադրական պրոցեսին` մենք համոզվեցինք, որ այստեղ տորթերի ու խմորեղենի պատրաստման համար օգտագործում են միայն էկոլոգիապես մաքուր մթերքներ` բարձրակարգ կարագ, տեղական թարմ կաթնամթերք և այլն:
«Elmira Sweet House» ընկերությունը տորթերի և հրուշակեղենի արտադրության գործում մասնագիտացած է ավելի քան 17 տարի: Ընկերության պատմությունը սկսվել է փոքրիկ խանութից, մեկ հարիչից և մայրիկի բաղադրատոմսով պատրաստված խմորեղենից: Այսօր արդեն արտադրամասում աշխատում են երեք տասնյակից ավելի հրուշակագործներ, որոնցից յուրաքանչյուրն իր գործի վարպետն է, աշխատում է սիրով ու պատասխանատվությամբ: Արդյունքում ստեղծվում է հրուշակեղենի համեղ և անկրկնելի տեսականի, որի համը գերում է հազարավոր հաճախորդների:
Անփոփոխ բարձր որակ, մեծ տեսականի, ազնիվ աշխատանք. սրանք այն սկզբունքներ են, որ «Elmira Sweet House»-ում պահպանվում են մշտապես: Արտադրամասում փոքրիկ շրջայցն էլ բավարար էր`համոզվելու համար, որ մեր կողմից այդքան սիրված քաղցր գլուխգործոցների համար այստեղ օգտագործում են միայն բնական, էկոլոգիապես մաքուր և բարձրորակ բաղադրիչներ: Իսկ հումքի խիստ ընտրությունը և որակի վերահսկումը արտադրանքը դարձնում են էլ ավելի համեղ ու օգտակար:
. Շքեղ տորթեր ցանկացած առիթի համար
.Ամենատարբեր կրեմներով և միջուկներով խմորեղեն
.Գաթաների ու փախլավայի մեծ տեսականի
.Ֆուրշետի խմորեղեն:
«Elmira Sweet House»-ն ունի առաջարկ ցանկացած առիթի և ճաշակի համար: Այստեղ յուրաքանչյուրը կգտնի այն, ինչ փնտրում է:
«Elmira Sweet House»-ի գործունեության անբաժան մասն են կազմում նաև բարեգործական ծրագրերը: Ընկերությունը տարիներ շարունակ համագործակցում է հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների խնդիրներով զբաղվող բարեգործական կազմակերպությունների հետ` իր տորթերի և խմորեղենի միջոցով քաղցրացնելով երեխաների առօրյան: Բացի այդ, ընկերությունն աշխատում է Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանությունների հետ` իր համեղ խմորեղենով զարդարելով տարբեր բարձրակարգ հյուրընկալումներ:
Ընկերության հաջողության գրավականներից մեկն էլ հավատարիմ գործընկերներն են` ի դեմս` «ԻՖԵՊ»-ի, «Ալֆաֆուդ»-ի և «Սովռանո»-ի, որոնք թխվածքների բաղադրիչներ ներմուծող լավագույն ընկերություններն են Հայաստանում: Համագործակցության շնորհիվ ընկերությունը ձեռք է բերում որակյալ ապրանք առաջին ձեռքից, և կարողանում է իր արտադրանքը հաճախորդներին առաջարկել ամենամատչելի գնով:
«Elmira Sweet House»-ի հրուշակեղենի հսկայական տեսականին անտարբեր չի թողնի նրանց, ովքեր սիրում են բնականը, համեղը, թարմն ու որակյալը: