Վաղ տարիքից երեխայի մեջ պետք է ձևավորել առողջ սովորություններ

Երեխայի առողջությունն ու խնամքը պարզապես սանիտարահիգիենիկ կանոններին հետևելը, ռեժիմը, սնունդն ու հանգիստը չեն: Այդ ամենը պետք է ներդաշնակվեն հաճույքով և ուրախությամբ, որոնք զգում ու ապրում  է երեխան այդ ընթացքում: Երեխայի կենսուրախությունից, առույգությունից են կախված նրա մտավոր և հոգևոր զարգացումը, աշխարհայացքի ձևավորումը, գիտելիքների կայունությունը, հավատը սեփական ուժերի հանդեպ: Սա երեխայի դաստիարակության ու մանկավարժության մեջ հայտնի թեզ է: Վաղ տարիքից երեխայի կենսուրախությունն ու առույգությունը ապահովելու փորձված լավագույն միջոցը մերսումներն ու ջրային պրոցեդուրաներն են:

 

Երեխան դեռ լիարժեք չկազմավորված, փխրուն էակ է՝ չափազանց զգայուն արտաքին միջավայրի հանդեպ: Արտաքին միջավայրի բացասական ազդեցությունը կանխելու, երեխայի խնամքը հնարավորինս խելացի ու ճիշտ կազմակերպելու համար ծնողները հաճախ խորհրդակցում են տարբեր մասնագետների, փորձառու ծնողների հետ, համապատասխան գրականություն կարդում: Ու հաճախ են լսում երեխաների օրգանիզմի վրա մերսումների և ջրային պրոցեդուրաների բազմակողմանի դրական ազդեցության մասին: Երկուսն էլ կարևոր են ու պարտադիր երեխայի ծննդյան առաջին իսկ օրվանից: Դրանք, իհարկե, կարելի է կազմակերպել տանը, բայց այսօր կան մասնագիտացված կենտրոններ, որտեղ մերսումներն ու ջրային պրոցեդուրաներն իրականացնում են հատուկ մասնագետներ համապատասխան կահավորված սենյակներում և ջրավազաններում: Նրանք, ըստ երեխայի տարիքային, ֆիզիոլոգիական ու առողջական առանձնահատկությունների, ընտրում են համապատասխան պրոցեդուրաների ու վարժությունների համալիր, ինչն, իհարկե, շատ ավելի արդյունավետ է:

«Բեյբի ՍՊԱ»՝ Հայաստանում առաջին մասնագիտացված մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնի տնօրեն Սյուզի Բեյբությանը շատ կարևորում է մերսումներն ու ջրային պրոցեդուրաները երեխայի խնամքում: Դրանք իհարկե ունեն կազդուրիչ, առողջարար նշանակություն, բայց միևնույն ժամանակ նաև ֆիզիկական դաստիարակության հիմնաքարերն են դնում, ֆիզիկական ակտիվությունը վաղ մանկությունից դարձնում մարմնի պահանջ ու սովորություն: «Այդպես՝ առանց պարտադրանքի, լացի, երեխայի համար հաճելի պրոցեդուրաներով,  Դուք վաղ տարիքից երեխային վարժեցնում եք ակտիվ և առողջ կենսակերպին, օգտակար սովորություններ ձևավորում, ու ըստ էության կառուցում եք երեխայի առողջության ամուր հիմքը»,- ասում է Սյուզի Բեյբությանը:

 

Հիդրոմերսումը՝ ջրի և մերսումների համադրությամբ, ունի կրկնակի արդյունավետություն

Որքան վաղ տարիքից կատարվեն մերսումներ ու ջրային պրոցեդուրաներ, այնքան շատ ավելի մեծ կլինի դրական ազդեցությունը երեխայի օրգանիզմի վրա: «Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնի ծառայությունները նախատեսված են 0-6 տարեկան երեխաների համար: Ու անգամ քառասունքը չլրացած փոքրիկները, որոնք ամենազգայունն են ու նուրբը, կարող են այստեղ ջրային պրոցեդուրաներ անցնել. «Մեր փորձառու մասնագետները ճիշտ և պրոֆեսիոնալ կերպով կարող են ստանձնել Ձեր փոքրիկի ծննդյան առաջին 40 օրերի լոգանքները: Դրանք շատ կարևոր են երեխայի համար. ամրապնդում են նրա իմունային համակարգը ծննդյան առաջին իսկ օրերից: Եվ ամենևին էլ պետք չէ վախենալ. երեխային ոչինչ չի պատահի, ավելին՝ ջուրը նրա համար հարազատ միջավայր է, 9-ամսյա ներարգանդային կյանքի ընթացքում եղել է նրա կենսամիջավայրը»,- ասում է կենտրոնի ղեկավար Սյուզի Բեյբությանը:

«Բեյբի ՍՊԱ»-ն առաջինն է Հայաստանում, որն իրականացնում է մասնագիտացված մանկական հիդրոմերսում: «Հիդրոմերսումը ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրա է, որը համադրում է մերսումը, ջուրը և խաղը: Եվ զարմանալի չէ, որ երեխաների մեծամասնությանը դուր է գալիս գտնվել ջրային պղպջակներով լի ավազանում: 0-1 տարեկան երեխաների ջրային մերսումները կատարվում են փոքր լողավազաններում: 1-6 տարեկան երեխաների ջրային մերսումները կատարվում են ավելի մեծ լողավազաններում: Երեխայի տարիքով պայմանավորված՝ մասնագետները կարող են ուժեղացնել կամ թուլացնել հիդրոմերսումը: Եթե երեխան շատ փոքր է, հաճախ հիդրոմերսման սարքն անջատում են, և մասնագետն ինքն է սկսում ջրի մեջ մերսել երեխային: ՍՊԱ պրոցեդուրան ընդհանուր առմամբ տևում է 45 րոպե: Հիդրոմերսումից առաջ կենտրոնի մասնագետները 15 րոպե տաքացնում և թուլացնում են երեխայի մարմինը հատուկ վարժություններով, մերսման յուղեր քսում նախքան ջրային լոգանքը, որից հետո միայն տանում ջրային լոգանքի: Ջրային պրոցեդուրան տևում է 30 րոպե: Յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո լողավազանի ջուրը դատարկվում է և մաքրվում»:

Պրոֆեսիոնալ թիմ, որը պրոցեդուրաների անհատական պլան է մշակում յուրաքանչյուր երեխայի համար

«Բեյբի ՍՊԱ» մանկական հիդրոմերսման և մերսման կենտրոնում աշխատում են փորձառու բժիշկ-կինեզիոլոգներ: Նրանց փորձն ու պատրաստվածությունը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի համար, ըստ նրա առողջական վիճակի ու տարիքային առանձնահատկությունների, կազմել անհատական ծրագիր, որն ամենաարդյունավետը կլինի: «Բեյբի ՍՊԱ» մանկական կենտրոնն ունի երեխաների ընդհանուր մերսման համար նախատեսված առանձնասենյակներ՝ հագեցած մերսման համար անհրաժեշտ սարքերով, մերսման սեղաններով, մերսման գնդակներով և այլն: Հիդրոմերսման ջրավազանները համապատասխանում են միջազգային անհրաժեշտ չափանիշներին: ՍՊԱ պրոցեդուրաներից առաջ երեխաներին զննում է կենտրոնի բժիշկը: Այստեղ հավաքված թիմն անում է ամեն ինչ, որ երեխաների համար մերսումներն ու ջրային պրոցեդուրաներն անցնեն հնարավորինս հաճելի և ուրախ միջավայրում: «Կենտրոնը բացելուց առաջ խորհրդակցել ենք նաև բժիշկների հետ՝ ստեղծելով երեխաների համար գրեթե իդեալական միջավայր: Նույնիսկ բժիշկների համազգեստն է վառ գույների մեջ, որ երեխաներին գրավի և չվախեցնի: Որպեսզի ՍՊԱ պրոցեդուրաներն անցկացվեն ավելի թեթև ու հաճելի մթնոլորտում և երեխայի համար ապահովեն ցանկալի արդյունք, մեր կենտրոնում մշտապես հնչում է հաճելի և հանգիստ երաժշտություն»,-պատմում է Սյուզի Բեյբությանը:

Հիդրոմերսումներից հետո երեխայի տրամադրությունը բարձրանում է, հոգեկան ու հուզական վիճակը ավելի կայուն ու հավասարակշռված է դառնում, քունը՝ հանգիստ: Հիդրոմերսման առաջին կարևոր դրական ազդեցությունն այն է, որ ամրացնում է երեխայի օրգանիզմի իմունային համակարգը, իսկ ամուր իմունիտետը ամուր առողջության գրավական է: Ջուրն ու մերսումները նպաստում են երեխայի ներդաշնակ զարգացմանը և դրական ազդում նրա օրգանիզմի վրա, բարելավում շնչառությունը, արյան շրջանառությունը, ամրացնում հենաշարժողական ապարատը, դրական ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա:

 

Ջուրն ու մերսումները երեխայի ներդաշնակ զարգացման գրավականն են

 

Մեր օրերում ծնողները շատ հաճախ ավելի մեծ ուշադրություն են դարձնում երեխայի մտավոր ունակությունների զարգացմանը, մանկուց տարբեր խմբակներ տանում ու անտեսում նրա ֆիզիկական զարգացումը: Այնինչ, հատկապես այս տարիքում ֆիզիկական զարգացմամբ է պայմանավորված մտավոր ու հոգեկան աշխարհների զարգացումը: Մերսումները, հիդրոմերսումն ու լողը ոչ միայն զարգացնում են երեխային ֆիզիկապես, այլև հաճույք և ուրախություն են պարգևում: Ավելի ու ավելի շատ գիտնականներ ու մանկաբույժներ են բարձրաձայնում, թե ինչ մեծ նշանակություն ունեն դրական հույզերը երեխայի ոչ միայն ֆիզիկական, այլ ինտելեկտուալ աճի վրա: Գոհ և ուրախ երեխան ավելի լավ է սնվում, լավ է քնում, ավելի առույգ է, ուժեղ ու աշխատունակ, ավելի մեծ հետաքրքրություն ունի խաղերի հանդեպ, ավելի հեշտ է ներգրավվում տարբեր զբաղմունքներում, քան հաճախ լաց լինող, դժգոհ երեխան: Փոքրիկներն իրենց էությամբ հակված են ուրախության, և ծնողների խնդիրն է նրանց շրջապատել այնպիսի խնամքով, որ երեխայի ուրախ հույզերն ավելի հաճախ արտահայտվեն: