Saryan Art World. ստեղծագործական բարձունքներ նվաճելու մեկնակետ

իր ներքին ներդաշնակությունն ու խաղաղությունը, առողջացնում  հոգին:

Արտ-թերապիան հայտնի հոգեբանական օգնություն է, որի հիմքում արվեստն է, ստեղծագործական գործունեությունը: Նկարել ցանկացողները հաճախ «Սարյան արվեստի աշխարհ» այցելում են իրենց հոգեբանի հետ, որը  նկարի միջոցով բացահայտում է մարդու հոգեվիճակը, և կարողանում ավելի արդյունավետ աշխատել ու օգնել:

Այո, կարելի է ընդամենը, ժամանակ առ ժամանակ, նստել թղթի և գունավոր ներկերի առաջ և խուսափել սթրեսներից ու դեպրեսիաներից, բացասական հույզերից, լիցքաթափվել, կարգավորել հոգեհուզական վիճակը, ազատվել վախերից: Ու երբեք ուշ չէ կամ ամոթ չէ վրձինը ձեռքն առնել ու նկարել այն, ինչ ուզում ես:   «Սարյան արվեստի աշխարհը» տալիս է այդ հնարավորությունը:

Ժամանակակից հասարակությունում առաջին տեղում նյութական շահն ու օգուտն են: Մարդիկ բարձր սոցիալական դիրքի ու կարիերայի աճի համար ընտրում են եկամտաբեր մասնագիտություններ, որոնց հիմքում չոր տրամաբանությունն է, ռացիոնալ դատողությունը: Եվ շատ հաճախ թերագնահատվում է հույզերի ու զգացմունքների դերը: Այնինչ հուզական ոլորտը նույնպես  պետք է զարգացնել, որովհետև հակառակ դեպքում մարդն իրեն լիարժեք ներդաշնակ չի զգում, ամուր կանգնած է ոտքի վրա, բայց ներսում դատարկություն է զգում, ամեն ինչ ճիշտ է անում, բայց առանց հոգի ներդնելու: Արվեստը գալիս է լրացնելու այդ դատարկությունը, հարստացնում է հուզական աշխարհը, մոտիվացնում, ներարկում  արարելու ցանկություն և ունակություն:Մանկուց արվեստի հետ շփումը ներդաշնակ անհատ մեծանալու գրավականն է: Սարյան արվեստի աշխարհը ( Saryan Art World) արվեստի հետ շփվելու, արվեստի մեջ ապրելու ու ներդաշնակվելու վայր է:

SaryanArt World-ը գեղանկարիչ  Արթուր Սարյանի աշխարհի արտացոլանքն է


 Saryan Art World նկարչական դպրոցի հիմնադիրը Արթուր Սարյանն է: Նա սկսել է նկարել 3 տարեկանից, 6 տարեկանից եղել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության կենտրոնի սան, ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիան, ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում,  Ֆրանսիայում, այժմ՝ Մոսկվայում. այստեղ  Միխայիլ Բուլգակովի անվան թատրոնի բեմանկարիչն է: Տարբեր մշակութային միջավայրերում ապրելն ու ստեղծագործելը ընդլայնել ու հարստացրել են նկարչի աշխարհայացքն ու փորձը, ու այսօր նա այս դպրոցի միջոցով ձգտում է իր փորձը փոխանցել նկարել ցանկացողներին ու նկարել սիրողներին. «Արվեստի կենտրոնի բացման գաղափարը վաղուց ունեի, սակայն չէի նախատեսում Հայաստանում բացել:  Որդուս` Լեոնարտի  ծնունդը, իմ  կյանքում մեծ հեղաշրջում կատարեց. հենց նրա ծնվելուց հետո  որոշեցի արվեստի կենտրոնը բացել հենց Հայաստանում»:

Կենտրոնում դասավանդում է անձամբ ինքը՝ Արթուր Սարյանը, ով տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները փոխանցում է արվեստի կենտրոնի սաներին: Դասավանդում են նաև միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ, որոնց դասերին Սարյանը պարբերաբար  ներկա է լինում, որպեսզի դասավանդման պրոցեսում շեղումներ չլինեն իր պատկերացումներից: 

«Սա ստանդարտ դպրոց- ակադեմիա չէ,  որտեղ  կարելի է միայն նկարել սովորել,-ասում է Արթուր Սարյանը: -Այստեղ յուրաքանչյուրը կգտնի արվեստի իր աշխարհը: Հաճախելով  «Սարյան արվեստի աշխարհ»՝ սաները կստանան միայն դրական լիցքեր, և աշխարհը վրձնի մեկ շարժումով նվաճելու զգացողություն»:

Վրձինն իմ ընկերն է. երբ պետք է, միշտ իմ կողքին է, բայց ընկերները միշտ չէ, որ կողքիդ են լինում

Արթուր Սարյանն իր ինքնատիպ ոճով ու մոտեցմամբ նկարչության ոլորտում նոր շունչ և ուղղություն է բերել, որն իրենից նախևառաջ ներկայացնում է ձերբազատում կաղապարներից: Եվ իր ստեղծած արվեստի կենտրոնում էլ նկարչությունը սաներին մատուցվելու է որպես առաջին հերթին ստեղծագործական ազատություն, որը թույլ է տալիս կտավին հանձնել պահի զգացողությունները՝ ազատվելով նկարչի մտահորիզոնը սահմանափակող ամեն տեսակի շրջանակներից: Բայց նկարչի տրվող ազատությունն ամենևին էլ  չի նշանակում դասական արժեքների մերժում. միայն դրանց խոր ուսումնասիրությունն ու յուրացումն են ընձեռում այդ ազատությունը, ազատ ու ներամփոփ, սեփական ոճով ինքնավստահ ստեղծագործելու ազատությունը:

«Մեր օրերում, երբ տեխնիկան գրոհել է մեր կյանք, և նյութական արժեքները դարձել են գերակա, մարդիկ, ինքնըստինքյան,  հեռացել են արվեստից: Բայց միևնույնն է, մարդկանց մեջ մնացել են բնությանը, արվեստին մոտ լինելու ցանկությունն ու ձգտումը, մարդիկ հոգևոր սնունդի պակաս ունեն և վաղ թե ուշ ակամա ձգվում են դեպի արվեստը՝ որպես հոգու բալասան:  Ի ուրախություն բոլորիս՝ Հայաստանում արվեստի հանդեպ հետաքրքրությունը  մեծացել է»,-ասում է արվեստագետը, որի կտավները մեծ պահանջարկ ունեն արտասահմանում, հատկապես՝ Ռուսաստանում: Նրա արվեստը գնահատել են այնպիսի անվանի անհատներ, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը,  Մարգարիտա Պոզոյանը, Նատալյա Եփրիկյանը, Արա Աբրահամյանը, Պավել Վոլյան, Վերա Բրեժնևան և ուրիշներ:

Արթուր Սարյանը ոչ միայն ինքնատիպ ոճ ունեցող նկարիչ է, այլև նորարար նկարիչ, որը ներկ է ստացել գինուց: Ի դեպ Saryan Art World-ի սաները հնարավորություն կունենան նկարել ու ստեղծագործել նաև այդ ներկով:

Ուսման բացառիկ պայմաններ բացառիկ դպրոցում

Saryan Art World –ը արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված 4 տարեկանից բարձր  երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար: Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանն ասում է՝  փորձելու են այնպես անել, որ մեծահասակի մեջ  արթնանա երեխան, իսկ երեխան պահպանի իր մանկական մաքուր ու պարզ աշխարհը: Դրա համար այստեղ ստեղծվել է ամեն հարմարություն: Այս դպրոց հաճախող սաների նկարչության բոլոր պարագաները տրամադրում է արվեստի կենտրոնը: Բոլոր պարագաները բարձրորակ են, որոնցից ևս  կախված է նկարի որակը: Դրանք նաև անվնաս են առողջության համար. եթե փոքրիկը սխալմամբ ներկոտ ափը բերանին կամ աչքերին տանի, չի վնասի իրեն:

Կենտրոնը նաև վարում է գնային ճկուն քաղաքականություն՝ փորձելով հասանելի լինել նկարել ցանկացող տաղանդավոր երեխաներին: Մեկ ընտանիքից կենտրոն հաճախող երկու սաները, նաև սոցիալապես անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաները կօգտվեն վարձավճարի զեղչերից:

Կրթությունը Սարյան արվեստի աշխարհում դրված է լուրջ հիմքերի վրա: Այս դպրոցում ապահովվող հիմնարար կրթությունը սաներին նաև կպատրաստի Գեղարվեստի ակադեմիայի ընդունելության քննություններին, անգամ ընդունվելուն արտասահմանյան բուհ:

Saryan Art World –ի սաները  սովորում են ինչպես դասական գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, ամիսը երկու անգամ կազմակերպվում են էտյուդներ տեսարժան վայրերում, այնպես էլ, ըստ ցանկության, կարող են հմտանալ ու կատարելագործվել ժամանակակից աշխարհում մեծ պահանջարկ ունեցող  Fashion  իլյուստրացիա (հագուստի մոդելավորում), տեքստիլ նկարչություն (բատիկա. նկարչություն հագուստի վրա), դեկուպաժ (այս տեխնիկայի շնորհիվ սովորում ենք նկարազարդել տարբեր մակերեսներ՝ փայտ, ապակի, մետաղ, կաշի, կերամիկա, պլաստիկ ստվարաթուղթ և այլն), կոլաժ, մանրանկարչություն ուղղություններում:

 

Երևակայության ազատ դրսևորումը թղթին

«Սարյան արվեստի աշխարհ» -ում սկզբունքային է սաների մեջ ձևավորել  գունային ճաշակ, ընդհանուր արվեստագետին վայել մտածելակերպ:

Սա արվեստի աշխարհ է և նպատակը ոչ թե պարզապես նկարչության տեխնիկա սովորեցնելն է, այլ արվեստով ապրեցնելը, արվեստի աշխարհում բնակեցնելը: Այդ պատճառով էլ կենտրոնի սաների համար հաճախ կազմակերպվում են այցելություններ թանգարաններ ու պատկերասրահներ, հանդիպումներ ու վարպետաց դասեր նկարչության, թատրոնի և կինոյի, երգարվեստի ու նորաձևության լավագույն ներկայացուցիչների  հետ։ Այս հանդիպումները մեծ նշանակություն ունեն և խոր ու անմոռանալի հետք կարող են թողնել սաների կյանքում, երբ արվեստագետը, որն անցել է ստեղծագործական ուրույն ճանապարհ, նրանց հետ փոխանակվում է իր փորձով, կիսվում խորհուրդներով: Դա լավագույն դասն է ապագա արվեստագետների համար, որը նրանց մի քայլ առաջ է տանում իրենց ուսման մեջ: Դպրոցը իր սաներին նաև դրսևորվելու և ճանաչվելու հնարավորություն կընձեռի՝ հաճախակի կազմակերպելով կենտրոնի սաների աշխատանքների ընդհանուր, նաև անհատական մրցութային ցուցադրություններ: Մրցակցությունը մղում է ինքնակատարելագործման ու զարգացման, թույլ չի տալիս թուլանալ ու լճանալ, ինչը արվեստագետի համար աղետաբեր է: Հնարավոր է՝ լավագույն գործերի ցուցադրությունները կազմակերպվեն անգամ արտերկրում:

 

Ոչ միայն սովորել նկարել, այլ նաև զգալ գույնը: Պետք է նկարել ոչ թե ծաղիկը, այլ՝ հոտը: Զգացի՞ք ծաղկի հոտը, այ, սա է գունանկարչությունը

Փոքր տարիքում ամեն ինչ ավելի արագ են սովորում, փոքր տարիքից նկարչության  հաճախող երեխաները ոչ միայն ավելի լավ են նկարում, այլև ունենում են  ավելի վառ պատկերավոր մտածողություն ու զարգացած հուզական աշխարհ: «Երեխաներին կայծ է պետք, որպեսզի նրանց մեջ անթեղված տաղանդի կրակը բոցավառես,- ասում է Արթուր Սարյանը: -Ինչպես որ ջուրն ես լցնում թղթի վրա, ներկը դնում  վրան, ու այն սկսում է գունավորվել, այդպես էլ սահուն ու համահունչ է լինելու Saryan Art World –ի սաների մուտքը արվեստի աշխարհ»:  Saryan Art World-ի յուրաքանչյուր սանի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, ոչինչ չի պարտադրվելու: Այստեղ մոռանում են ստանդարտների մասին, ղեկավարվում երևակայությամբ: «Եթե չեք ուզում կորցնել ինչ-որ մեկին որպես նկարիչ, նրան մի՛ պարտադրեք գույներ ու ձեռագիր: Յուրաքանչյուրը յուրովի, իր ձևով ու գույնով պետք է արտահայտվի արվեստի իր աշխարհի մասին: Վստահ եմ՝  իմ սաների մեջ բացահայտելու եմ արվեստագետների, որոնք իրենց ուրույն տեղն են ունենալու արվեստի աշխարհում»:

 

Երբեք ուշ չէ սկսել նկարել

Մեծահասակները, տարված կյանքի արագ ռիթմով, ամեն ինչ հասցնելու, երեխաների դաստիարակության, աշխատանքային խնդիրներով, անտեսում են ինքնագիտակցման և ինքնադրսևորման անհրաժեշտությունը: Այնինչ, կյանքի այդ խելահեղ ռիթմում կարճատև դադարները նրանց համար նույնպես պարտադիր են:

Այդպիսի դադարի պահեր՝ արտ-թերապիաներ կազմակերպում է  «Սարյան արվեստի աշխարհ» արվեստի կենտրոնը: Արտ-թերապիան հնարավորություն է տալիս ազատ, առանց ինչ-որ կանոնների կամ ստանդարտների հետևելու, թղթի վրա գույների միջոցով արտահայտել հույզերը՝ սեր, ուրախություն կամ բարկություն, չարություն: Կենտրոնի մասնագետները տրամադրում են պարագաները, որոշ ուղղություն տալիս և մարդուն թողնում մենակ իր հույզերի, ներկերի ու թղթի հետ: Արվեստի հետ այս շփումն ու ինքնարտահայտման ընձեռնված ազատությունը միշտ դրական ազդեցություն են ունենում մարդու հոգեկան աշխարհի վրա: Ստեղծագործական աշխատանքի միջոցով անձը կարողանում է հասկանալ իր հոգեբանական դիսկոմֆորտի պատճառները, վերացնել դրանք, վերագտնում է