Ֆիզմաթ դպրոցը՝ շրջանավարտների աչքերով. կայացման մասին

Խորհրդային Միությունում ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությամբ առաջին դպրոցը ստեղծվեց Հայաստանում։ 1965 թվականին դպրոցը հիմնադրվեց ակադեմիկոս, խոշոր մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի ջանքերով։ Կեսդարից ավելի գործող Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզմաթ հատուկ դպրոցն այսօր կրում է հենց Արտաշես Շահինյանի անունը։ Շահինյանի որդին՝ ակադեմիկոս Արամ Շահինյանը պատմում է՝ հայրն ի սկզբանե մտադրված էր բարձր մակարդակի գիտական դպրոց ստեղծել, որտեղ ուսանած աշակերտները կկարողանային զարգացնել Հայաստանում սաղմնային վիճակում գտնվող գիտությունը։ 
«Ֆիզմաթ դպրոցը թե հիմնադրման ժամանակ, թե հիմա զուրկ է ֆորմալիզմից։ Այստեղ չեն ասում՝ այս տողին այս տողն անգիր արա ու վերջ, այստեղ սովորեցնում են աշակերտին մտածել և ստեղծագործել»,  նշում է Շահինյանը։ 
Կրթության և գիտության փոխնախարար, ֆիզմաթի նախկին սան Մանուկ Մկրտչյանը դպրոցի մատուցած ստեղծարար մտածելակերպը փաստարկում է այնտեղ աշխատող մասնագետներով. «Ֆիզմաթի ուսուցիչներն առաջին հերթին բարձր մակարդակի մանկավարժներ են, գիտնականներ, սակայն երբեք չեն մոռանում ստեղծագործելու մասին։ Իսկ այնտեղ, որտեղ ուսուցիչը ստեղծագործում է, այսպես թե այնպես ստեղծագործում է նաև աշակերտըե։
Դպրոցի տնօրենը և ուսուցիչներից 15ը ֆիզմաթի շրջանավարտներ են։ Նախկին ֆիզմաթցի, մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Արման Սարգսյանը նշում է՝ դպրոցում անցնում են այնպիսի առարկաներ, որոնք անգամ բուհերում չեն ուսումնասիրում. «Ավարտական դասարանցիների հետ մենք՝ ուսուցիչներս, արդեն շփվում ենք հավասարը հավասարի պես, միասին փորձում բարդ խնդիրներին լուծումներ տալ»։ Ֆիզմաթի ևս մեկ սան, ֆիզիկայի ամբիոնի վարիչ Մեխակ Հայրապետյանը նշում է մասնագիտական առարկաներից մի քանիսը. «7րդ դասարանում անցնում ենք «Ֆիզիկան մեր շրջապատումե առարկան, 8րդում՝ «Մարմինների շարժումը և փոխազդեցությունը, 10րդում՝ «Ֆիզիկայի օրենքները և պարադոքսներըե, 11րդում՝ «Թվային էլեկտրոնիկաե։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ աշակերտը դասապրոցեսի մեջ լինի ամբողջությամբ, որ կարողանա ուսուցչի հետ համակարծիք չլինել, քննադատել, ազատորեն իր կարծիքն արտահայտելե։
13 տարի դպրոցի տնօրինությունը ստանձնած, նույն դպրոցի սան տնօրեն Հայկազն Նավասարդյանը նշում է՝ ֆիզմաթ դպրոցը կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված 7ից ավելի մասնագիտացած ծրագրեր է իրականացնում, արդեն հրատարակված է մաթեմատիկայի 5 ձեռնարկ. «Ֆիզմաթ դպրոցը վերցրել է կրթության մի ճանապարհ, որով պարտավորվում է այստեղ ուսանող յուրաքանչյուր աշակերտի գիտական առաջընթացը ապահովել՝ տալով նրան բարձրորակ կրթություն։ Մենք ակնկալում ենք, որ ֆիզմաթ ավարտող երեխան պետք է դառնա գիտնական,
 
 գիտահետազոտական աշխատող, հետազատող մարդ, առաջատար մասնագետ արդյունաբերության և տնտեսության ոլորտներումե։
 
 
Թվերը մանկուց սանձողները. սաների մասին
 
 
Դպրոցի անաղմուկ բակում երկու տղաներ են քայլում՝ խրված բացած տետրերի մեջ։ Նրանցից քիչ այն կողմ երեխաների մի խումբ շրջապատել է ուսուցչին։ Երեք աղջնակ շտապում են դեպի դպրոցի դուռը՝ ուսուցչի առաջադրած գլուխկոտրուկի լուծումը ոգևորությամբ գտնել փորձելով։ Այստեղ սովորելը սովորական երևույթ է։ Սովորական է նաև, որ աշակերտների մեծ
 
 մասը ակնոց են կրում, սովորական է, որ տեղական և միջազգային օլիմպիադաներից մեդալներ ունեն, սովորական է, որ գրագետ և կապակցված խոսք ունեն, և սովորական է, որ թվային հաշվարկների հետ դուով են շփվում։ 
«Դժվար է պատկերացնել այսօրվա հայաստանյան իրականությունը առանց 52 տարի առաջ ստեղծված ֆիզմաթ դպրոցի։ Դպրոցը ցանկացած ոլորտում բարձրակարգ մասնագետներ է տվել, բազմաթիվ գիտնականներ, որոնք այսօր մեծ ներդրում ունեն մեր ազգի հաջողությունների ձեռքբերման գործումե,  տնօրեն Հայկազն Նավասարդյանի կարծիքն է։ Դասամիջոցին վազվզոց և աղմուկ տեսնելու փոխարեն դասեր կրկնող և համապատասխան դասասենյակներում գիտափորձեր անող երեխաներ ենք տեսնում։ Մեր զարմանքին տնօրեն Նավասարդյանը պատասխանում է այսպես. «Ֆիզմաթ եկած յուրաքանչյուր երեխային մենք բացատրում ենք, որ ինչքան էլ պատվաբեր և հաճելի է ֆիզմաթում սովորելը, նույնքան բարդ է և ծանրաբեռնված։ Ֆիզմաթցի երեխան պետք է կարողանա իրեն հաճույքներից, ուրախ ժամանցից ինչ-որ տեղ կտրել՝ դպրոցում պատշաճ սովորելու համարե։
12րդ դասարանի աշակերտները ինչոր չափով թիրախային են դպրոցի համար, քանի որ հարազատ դպրոցում սովորում են վերջին տարին։ Նրանցից շատերը հստակ պատկերացնում են իրենց ապագան։ Մեզ հետ զրուցած աշակերտների ճնշող մեծամասնությունն իրենց տարիներ անց տեսնում են թվերի հետ աշխատելիս՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում, ֆինանսներում կամ ծրագրավորման մեջ։ 12րդ դասարանցի Սերգեյը հստակ որոշել է, որ մաթեմատիկոս է դառնալու, իր համադասարանցի Միքայելը երկմտում է մաթեմատիկայի և ծրագրավորման շուրջ, իսկ Խաչատուրն ասում է՝ պետք է համադրի ծրագրավորումն ու ֆիզիկան։ 
Տարիքով փոքր աշակերտներն էլ հստակ են տեսնում իրենց ապագան։ 11րդ դասարանում սովորող Դավիթն իր խոսքը սկսում է այսպես. «Ես դառնալու եմ ֆիզիկոս և ինձ պատկերացնում եմ համալսարանում աշխատելիսե։ Դավիթը դպրոցի ամենաօժտված աշակերտներից է, միջազգային օլիմպիադաներից մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ է բերել։ Մեր զրույցի ժամանակ Դավիթը երկրաչափության խնդիրներ էր լուծում. «Ֆիզմաթում միշտ զբաղվելու ինչոր բան ունես, կարող ես կարդալ, ընկերներիդ հետ զրուցել։ Այստեղ միջավայրը շատ տրամադրող էե։
 
«Միայն չոր թվեր չենե. բազմակողմանի կրթության մասին
 
Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Անժելա Նազարեթյանը նաև հայոց լեզու և գրականություն է դասավանդում։ Ասում է՝ թեև դժվար է մասնագիտացված դպրոցում ոչ մասնագիտական առարկա դասավանդելը, երեխաները մեծ բավականությամբ են հաճախում իր դասերին։ «Ֆիզմաթը բազմակողմանիորեն է զարգացնում մարդուն։ Հարյուրամյակներ առաջ լավագույն ֆիզիկոսները փիլիսոփաներն էին, տիեզերագետները, որոնք աշխարհում կատարվող ամեն ինչից տեղեկություն ունեին։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ երեխայի մոտ զարգանա ստեղծագործական միտքը, գեղեցիկը տեսնելու և գնահատելու կարողությունըե։ 
Ֆիզմաթի շրջանավարտ, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ասում է՝ դպրոցում ֆիզկուլտուրան բարձր մակարդակի վրա է անցկացվում։ «Ամբողջ օրը դասարաններում կամ համակարգիչների դիմաց նստող աշակերտների համար ֆիզիկական վարժությունները շատ կարևոր են. դպրոցում դա միշտ գիտակցել ենե։
Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ֆիզմաթ դպրոցի բազմակողմանի կթրությունը կապում է դպրոցի հիմնադրի՝ Արտաշես Շահինյանի տեսակի հետ։ «Շահինյանը, լինելով խոշոր մաթեմատիկոս, շատ զարգացած անձնավորություն էր, ուներ լայն հորիզոններ և պատկերացումներ։ Եվ պատահական չէ, որ թեև Երևանի ֆիզմաթ դպրոցն ամբողջ Խորհրդային միությունում առաջին ֆիզմաթ դպրոցն էր, բայց Շահինյանը խիստ սկզբունք էր դրել, որ դպրոցի երեխաները պետք է լինեն բազմակողմանի զարգացածե։