Մաքսիմում շատ դրական էմոցիաներ Maximum Milk-ից…

Հիմա դու կարող ես վայելել մանկության տարիների քո այնքան սիրելի քաղցր և անմոռանալի համը: Դու կարող ես թարմացնել հիշողություններդ և վերադառնալ երջանիկ մանկություն: «Maximum Milk»-ը մաքսիմում շատ դրական էմոցիաներ է տալիս՝ փոքրիկներին պարգևելով երջանիկ մանկություն, իսկ մեծերին՝ քաղցր մանկությունը վերհիշելու հնարավորություն. «Մենք ստեղծեցինք «Maximum Milk» ապրանքատեսականին, որ անմոռանալի համի և որակի միջոցով կարողանանք վերադարձնել վաղուց մոռացված համերը: Հայ գնորդների շրջանում մեր այս ապրանքատեսակը մեծ հետաքրքրություն առաջացրեց. այն սիրում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Մեր արտադրանքը վաճառվում է Հայաստանի և Արցախի 2000-ից ավել խանութներում և սուպերմարկետներում»,-նշում է «Maximum Milk» ընկերության տնօրեն Սեդրակ Հակոբյանը: Առողջ սնունդը առողջ սերնդի լավագույն նախապայմաններից է: «Maximum Milk»-ը ոչ միայն համեղ է, այլ նաև շատ օգտակար: Տեղական հումքով, նորօրյա տեխնոլոգիաներով պատրաստված արտադրանքը դարձել է երեխաների սիրելի քաղցրավենիքը. «Այն պարունակում է A, B, C, D և E վիտամիններ՝ կալցիում, նատրիում, ֆտոր և յոդ, որոնք բարենպատ ազդեցություն ունեն մեր տեսողության ու ոսկրերի ամրության համար, ինչպես նաև իմունային համակարգի համար:»,-նշում է «Maximum Milk» ընկերության Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Համիկ Թարզյանը: Եթե ցանկանում եք զարմացնել ձեր ընտանիքին և երեկոյան ընթրիքից հետո համեղ տորթ մատուցել նրանց, ապա «Maximum Milk»-ի կողմից առաջարկվող 1կգ.-անոց փաթեթավորմամբ արտադրանքը ձեր թիվ մեկ օգնականը կդառնա խոհանոցում. «Տնային տնտեսուհիներն ու խմորեղեն արտադրողները 1կգ.-անոց փաթեթավորմամբ, այս արտադրատեսակի միջոցով խոհանոցում հրաշքներ են գործում՝ համեղ և գեղեցիկ տորթերով զարմացնելով հարազատներին, բարեկամներին և սպառողներին: Մեր մյուս փաթեթավորումներն ևս շատ հարմար են. շուկայում մենք ներկայացնում ենք նաև 500 գր.-ոց և 650 գր.-ոց տարաներով խտացրած մթերք: Նախաճաշի համար շատ հարմար է 500 գր. զտաքաշով տարան: Շնորհիվ հերմետիկ փաթեթավորման՝ այն պահպանում է համային և որակային բոլոր առանձնահատկությունները»,-նշում է «Maximum Milk» ընկերության Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Համիկ Թարզյանը: Նորօրյա տեխնոլոգիաների, թարմ հումքի և մաքսիմում բարձր որակի շնորհիվ «Maximum Milk»-ը շարունակում է հայ սպառողին մաքսիմում բարձր տրամադրություն և մաքսիմում շատ դրական լիցքեր հաղորդել: