Մոսկվաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանը անվճար մաստեր կլաս է անցկացրել Երևանում
Արվեստի աշխարհը կախարդանք է, և այնտեղ մտնողը հազիվ թե դուրս գա այնտեղից:
Երևանում սեպտեմբերի 14- ին ժամը 15:00 –ին իր դռները կբացի կախարդանքի նոր աշխարհ՝ Saryan Art World անունով, որի հիմնադիրը մոսկվայաբնակ գեղանկարիչ Արթուր Սարյանն է:
Saryan Art World –ը արվեստի և մշակույթի ժամանակակից կրթական կենտրոն է ՝ նախատեսված ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Դասավանդելու է Արթուր Սարյանը, ով տարբեր երկրներում ձեռք բերած իր փորձն ու հմտությունները կփոխանցի արվեստի կենտրոնի սաներին, ինչպես նաև, կդասավանդեն միջազգային կատեգորիայի արվեստագետ-վարպետներ:
Կենտրոնի հիմնադիր Արթուր Սարյանի խոսքով՝ այն շատ է տարբերվելու արվեսի մյուս կենտրոններից, սակայն փակագծերը մինչ բացումը չցանկացավ հայտնել:
Գեղանկարչի խոսքով՝ նկարել կարող են բոլորը, պարզապես պետք է նրանց բացահայտել ու ճիշտ ուղու վրա դնել
Ապագա արվեստագետների բացահայտելու նպատակով՝ Արթուր Սարյանը Մոսկվայի օրվա միջոցառման շրջանակներում անվճար մաստեր կլաս անցկացրեց Հյուսիսային պողոտայում:
Մաստեր կլասին մասնակցելու համար ոչինչ պետք չէր,միայն ցանկություն, մնացած ամեն ինչի մասին գեղանկարիչը հոգ էր տարել:
Գեղանկարչի նախաձեռնած մաստեր կլասին մասնակցելու համար հերթեր էին գոյացել, ինչը վկայում է, որ նկարչությունն իր տեղը չի զիջել տեղեկատվական տեխնոլոգիաներին:
Ամենատարբեր տարիքի կանայք ու տղամարդիկ, երեխաներ, տեղացի ու արտասահմանցի ապագա արվեստագետները բացահայտեցին իրենց աշխարհը, իսկ աշխատանքը վերցրին իրենց հետ:
Սարյանի հավանությանն արժանացան հատկապես երեխաների նկարած նկարները:
Մաստեր կլաս անցկացրեց ոչ միայն գեղանկարիչը, այլև նկարիչ,դիզայներ Անուշիկ Հովհաննիսյանը,ով ևս դասավանդելու է Saryan Art World –ում:
«Իմ նպատակն է՝ստեղծել նոր ուղղություն նկարչության ոլորտում, որն իրենից ներկայացնում է ձերբազատում կաղապարներից: Այն նկարչին ստեղծագործական ազատություն է ներշնչում՝ կտավին հանձնելու պահի զգացողությունները ՝զատ բոլոր տեսակի՝ արվեստագետի մտահորիզոնը սահմանափակող շրջանակներից: Նկարչի առաջարկած ազատությունը չի նշանակում հեռացում դասական արժեքներից, այլ դրանց խոր ուսումնասիրությունից ստացած սինթեզը»,-շեշտեց Արթուր Սարյանը:
Մեր թղթակցի հետ զրույցում գեղանկարիչը պատմեց մանկության իր երազանքի մասին.
«Վաղ հասակում երազել եմ ընդունվել նկարչության կենտրոն և դասեր քաղել մեծ վարպետներից, որոնցից մեկն էլ Հենրիկ Իգիթյանն էր:
1989 թվականին, երբ վեց տարեկան էի, ծնողներս ինձ տարել են Հենրիկ Իգիթյանի անվան էսթետիկ կենտրոն : Ընդունելության քննության ժամանակ նկարեցի մեծ ծառ, որի վրա էին բարձրանում անթիվ մարդիկ,որոնցից մեկն էլ ես էի: Հետ հայացք նետելով՝ կարծում եմ՝ ծառն անցկացվող քնությունն էր, իսկ նրա բարձունքները հաղթահարող մարդիկ՝ ընդունելության մասնակից երեխաները»:
Սարյանը վստահ է՝ իր սաների մեջ բացահայտելու է արվեստագետների, ովքեր իրենց ուրույտն տեղն են ունենալու արվեստի աշխարհում: