Ապահով հիմք ու տանիք, վստահելի գործընկեր. Smart Roof
Հարթ տանիքների ու հիմքերի ջրամեկուսացում, տանիքների ու պատերի ջերմամեկուսացում, ճկվող կղմինդրե տանիքների տեղադրում։ Սրանք ծառայություններ են, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն, քանզի յուրաքանչյուր շինության երկարակեցության գրավականը սկսվում է ամուր հիմքից: Ոլորտում կան ընկերություններ, որոնք պատշաճ կերպով ու բարձր մակարդակով կատարում են իրենց առջև դրված խնդիրը։ Աշխարհում ջրա-, ձայնա- և ջերմամեկուսիչ նյութերի, ինչպես նաև կղմինդրե տանիքների արտադրության ոլորտում առաջատարներից է Smart Roof ընկերությունը: Վերջինիս հաջողության բանալին տարիներ շարունակ եղել ու մնում է միայն նորարարական, էկոլոգիապես մաքուր, քիչ ժամանակատար ու մատչելի նյութերի մատակարարումը։ Ցանկացած շինություն պետք է պաշտպանել ստորգետնյա ջրերից, որոնց հետևանքով առաջացած խոնավությունից տարիների ընթացքում շինության հիմքը կարող է փլուզվել։ Smar Roof-ն իրականացնում է ջրամեկուսացման աշխատանքներ միայն որակյալ նյութերով։ Օգտագործվում են բիտումա-պոլիմերային ջրամեկուսիչ նյութեր, որոնք դիմացկուն են նաև ջերմաստիճանային տատանումներին, ճկվող են և ունեն հիանալի ջրամեկուսիչ հատկություն։ Նշենք, որ Դիլիջանի Միջազգային դպրոցի հիմքի ջրամեկուսացման աշխատանքներն իրականացվել է Smart Roof-ի բարձրակարգ մասնագետների շնորհիվ։ Ընկերությունը հասել է մինչև Արցախ։ Արցախի հանրապետական հիվանդանոցի տանիքի ջրամեկուսացումը ևս վստահվել է վերջինիս։ Ջրամեկուսացումից զատ,չափազանց կարևոր է նաև, որ կառույցը լինի ջերմամեկուսացված, ինչը նույնպես վստահաբար կարող եք հանձնել Smart Roof-ին: Վերջինիս ջերմամեկուսիչ նյութերը նախատեսված են ցանկացած տիպի շինության տանիքների և պատերի ջերմամեկուսացման համար։ Կարող են օգտագործվել բարձր խոնավության ու ջերմաստիճանի պայմաններում։ Բնակարանների, առանձնատների, գրասենյակային և արտադրական տարածքների ջերմամեկուսացումը ռուսական Smart Roof ընկերության որակյալ ջերմամեկուսիչ նյութերով երկարակյաց են ու հրակայուն։ Սակայն, մինչ շինության ջրա- և ջերմամեկուսացումն ապահովելը հարկավոր է մտածել կառույցի տանիքի ամրության մասին. չէ՞ որ տեխնոլոգիապես ճիշտ պատրաստված տանիքը թույլ է տալիս ամռանը խուսափել շոգից, իսկ ձմռանը` ցրտից։ Smart Roof- ը համարվում է Shinglas կղմինդրե տանիքների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Առաջարկվող այս տանիքների առավելություններից մեկը թեթևությունն է, ինչի շնորհիվ շենքի կոնստրուկցիայի վրա ավելորդ ծանրություն չի ընկնում։