Էլնոր, երբ որակը հաջողության թիվ մեկ ցուցիչն է…/

Ո՞վ չի ուզում մշտապես երիտասարդ տեսք, ամուր ոսկրային համակարգ և լավ տեսողություն ունենալ: Առողջ և դիետիկ սնունդի միջոցով կարելի է ապահովել այս ամենն և առողջ ապրելակերպի կանոններով շարժվել: Համաշխարհային և հայկական շուկայում գնալով լայն տարածում են ստանում սփրեդները: Դրանք դիետիկ են, հարուստ բազմաթիվ վիտամիններով և պարունակում են խոլեստերինի քիչ քանակություն: Հայկական շուկայում սփրեդների լայն տեսականի է ներկայացնում «էլնոր» ապրանքանիշը. «Եթե մեկ անգամ փորձել եք «էլնոր» ապրանքանիշի սփրեդները, ինքներդ կարող եք փաստել, որ դրանք դյուրամարս են, համեղ և օգտակար: Մեր ապրանքանիշի սփրեդներն իրենց համով և օգտակարությամբ չեն զիջում կարագին: Խոհանոցում որևէ բան պատրաստելիս կարող եք առանց վարանելու օգտագործել մեր ընկերության սփրեդները, որովհետև դրանք հարուստ են A, D և E վիտամիններով: Սփրեդներն ունեն նաև կարևոր առավելություն՝ խոլեստերինի նվազագույն քանակություն: «էլնոր» ապրանքանիշն առաջարկում է 3 տեսակի սփրեդներ՝ սերուցքա-բուսական, որոնք պարունակում են 50% կաթնայուղեր, բուսա-սերուցքային, որոնք պարունակում են 15-49% կաթնայուղեր և բուսա-ճարպային, որոնք չեն պարունակում կաթնայուղեր»,- նշում է «էլնոր» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը: Ընկերությունը հայ սպառողին է ներկայացնում տեղական արտադրության սփրեդների տեսականի և «էլնոր» կարագ: Շուկայում լայն սպառում ունեն նաև «էլնոր» ապրանքանիշի շոկոլադե սփրեդները. «Շոկոլադե սփրեդը պատրաստվում է բուսական յուղերից, կակաոյից, շաքարավազից: Այն նաև դիետիկ մթերք է համարվում, քանի որ շատ բարձր յուղայնություն չունի»,- նշում է «էլնոր» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը: Գործունեության հենց սկզբից՝ 2000 թվականից, ընկերությունը որդեգրեց քաղաքականություն, որով առաջնորդվում է առ այսօր. կատարելագործելով տեխնոլոգիական հնարավորություններն ու օգտագործելով միայն բարձրորակ տեղական հումք՝ ստանալ միջազգային չափորոշիչներին համապատոսխանող պրոդուկտ. «Այս տարիների ընթացքում մենք ազնիվ ենք եղել հայ սպառողի հետ, մեզ համար առաջնային է շուկայում բարձորակ արտադրանք ներկայացնելը: Շնորհիվ բարձր որակի և առողջարար հատկությունների՝ այժմ «էլնոր» ապրանքանիշի արտադրանքը սիրում և մեզ վստահում են Հայաստանի և Արցախի սպառողները: Վստահաբար կարող ենք ասել, որ հայ սպառողի մոտ կոտրվել է այն կարծրատիպն, ըստ որի՝ տեղական արտադրանքը զիջում է միջազգայինին»,- նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Էլնոր» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը: Շուկայում տեսականին շատ է, բայց հայ սպառողն արդեն կատարել է իր ընտրությունը՝ նախապատվությունը տալով միայն թարմ հումքից պատրաստված տեղական մթերքին: Հայ կանայք խոհանոցում տարատեսակ ճաշատեսակներ պատրաստելիս օգտագործում են «էլնոր» ապրանքանիշի տարբերվող տեսակնին: Հարմարավետ փաթեթավորում, փաթեթավորման վրա պրոդուկտի բաղադրության մանրամասն նկարագրություն և համը՝ որպես որակի թիվ մեկ երաշխիք. «Մեզ համար հաճելի է այն գիտակցությունը, որ մեր կողմից առաջարկվող բուսական բաղադրություն ունեցող սփրեդները և կարագը դարձել են հայ կանանց սիրելի մթերքները: Վստահության հիմքը շուկայում մեր ապրանքատեսականու լայն սպառումն է: Ինչքա՞ն պարտավորեցնող է մեզ համար այն հանգամանքը, որ հայ մայրերն իրենց փոքրիկների համար ճաշատեսակներ պատրաստելիս օգտագործում են «էլնոր» ապրանքանիշի կարագը», նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Էլնոր» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը: Տարբերվող և հարմարավետ փաթեթավորման միջոցով «էլնոր» ապրանքանիշի տեսականին միանգամից գրավում է իր արտաքին գրավչությամբ, իսկ մեկ անգամ փորձելուց հետո ցանկություն է առաջանում՝ կրկին փորձի՛ր արտահայտությունն իրականություն դարձնելու: Չկա մեկը հայ սպառողներից, որ չիմանա «էլնոր» ապրանքանիշի կարագի մասին. «Կարագը պատրաստվում է անարատ կաթից և քիմիական հավելումներ չի պարունակում: Երեխաների մարսողական համակարգը շատ զգայուն է տարատեսակ սնունդի նկատմամբ, բայց մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ հայ մայրերը հաճույքով են իրենց երեխաների համար ճաշատեսակներ պատրաստում «էլնոր» ապրանքանիշի կարագով: Մենք մեր սպառողին չենք խաբում»,- նշում է «էլնոր» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը: Առանց քիմիական հավելումների, առողջարար, համային բարձր հատկանիշներ ունեցող և Made in Armenia անունն ազնվորեն կրող ՝ «էլնոր» ապրանքանիշը պահպանելով բարձր որակը՝ շարունակում է որակի պարբերական զարգացման իր հաղթարշավը: