Վիրահատվեք ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Բելգիայի առաջատար ճողվածքաբան-վիրաբույժների կողմից
Եթե Դուք կամ Ձեր հարազատները որովայնի շրջանում ճողվածքի խնդիր ունեք, կա բացառիկ հնարավորություն վիրահատվելու Հայաստան ժամանող հեղինակավոր մասնագետների մոտ: Հուլիսի 3-ին Հայաստանում են լինելու ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Բելգիայի հայտնի ճողվածքաբան-վիրաբույժներ՝ ելույթ ունենալու ճողվածքների և որովայնի առաջային պատի վերականգնողական վիրաբուժությանը նվիրված առաջին միջազգային կուրսին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից մասնակցելու են առաջատար մասնագետներ Մերսեդեհ Բաղայը, Թալար Թեջիրյանը, Շիրին Թոֆիգը, Բելգիայի Գենթ քաղաքից Ֆիլիպ Մայսոմսը, Մոսկվայից Վլադ Բուրդակովը: Հայտնի ճողվածքաբանները չեն սահմանափակվի միայն հայ կոլեգաներին իրենց լավագույն փորձը փոխանցելով: Մասնագետները Հայաստանում կիրականացնեն նաև ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ, այդ թվում բացառիկ վիրահատություններ: Կարող են դիմել հետվիրահատական, պորտային, վենտրալ, աճուկային ճողվածքներ ունեցող մարդիկ: Ու քանի որ նրանք շատ կարճ ժամանակով են լինելու Հայաստանում ու կհասցնեն կատարել սահմանափակ թվով վիրահատություններ, պետք է դիմել շատ արագ, որպեսզի հենց Դուք լինեք նաև վիրահատվողների թվում: Ի դեպ կա ևս մեկ առավելություն. բոլոր վիրահատվողները կստանան հատուկ զեղչեր ու արտոնություններ: Խորհրդատվության ու վիրահատությանը գրանցվելու համար զանգահարեք 091917838 համարով, վիրաբույժ Լևոն Նիկիտայի Գրիգորյանին: