Ծաղկաձորում մեկնարկել է Դպրոցականների շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը

Սեպտեմբերի 18 -ին Ծաղկաձորում մեկնարկել է Շախմատի աշխարհի թիմային 1-ին առաջնությունը`ISF World Schools Championship Chess 2019-ը: Առաջնությունն ընթանում է 15-18 տարիքային խմբերի միջև: 2018թ. նոյեմբերի 15-19-ը ՌԴ Սոչիում կայացած դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի (ISF-ի) գործադիր կոմիտեի հերթական ժողովում Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպումը վստահվել է Հայասատանին: Շվեյցարական մրցակարգով` 9 տուրով ընթանալիք այս մրցաշարի բացման արարողությունն ու 1-ին և 2-րդ տուրերի հանդիպումները տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին,իսկ եզրափակիչ՝ 9 –րդ տուրի պարտիաներն ու հանդիսավոր փակման արարողությունը կլինի սեպտեմբերի 24-ին:

1-ին անգամ կազմակերպվող ստուգատեսին մասնակցում է 7 երկրի` Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Բուլղարիայի 48 մարզիկ (22 աղջիկ, 26 տղա): Հայաստանը ներկայանում է 8 թիմով՝ 16 պատվիրակով (8 տղա, 8 աղջիկ): Առաջնությունն ընթանում է աղջիկների և պատանիների 2 խմբում ՝ SCHOOL BOYS, SCHOOL GIRLS, և ընտրված՝ SELECTED BOYS, SELECTED GIRLS: Պատանիների՝ SCHOOL BOYS խմբում մասնակցում են 3 երկրի 4 թիմ՝ Երևանի թիվ 119,և թիվ 26 դպրոցների և Ռուսաստանի ու Բուլղարիայի ընտրանիները, ընդհանուր առմամբ՝ 8 մասնակցով: Երևանի թիվ 119 դպրոցը ներկայացնում են Դավիթ Սանթրյանն ուՎահան Նալբանդյանը, իսկ թիվ 26 դպրոցը՝ Սիմոն Թումանյանն ու Լյովա Դավթյանը: Աղջիկների ՝ SCHOOL GIRLS խմբում հանդես են գալիս 3 երկրի 4թիմ: ՀՀ-ից Ջրվեժի բազային և թիվ 6 դպրոցն, ու Ռուսաստանի և Բուղարիայի հավաքականների 8 մասնակից: Ջրվեժի բազային դպրոցի թիմը ներկայացնում են՝ Դիանա Ազատյանն, ուԱստղիկ Մանավազյանը, իսկ թիվ 6 դպրոցը՝ Նարե և Գոհար Ավագյանները:

Պատանիների՝ SELECTED BOYS խմբի մրցաշարում մասնակցում են 6 երկրի 8 թիմ՝ 16 մասնակցով: Հայաստանն ու Ռուսաստանը 2 -կան թիմ են ներկայացրել, Վրաստանը, Ուկրինան, Հնդկաստանն ու Բելառուսը՝ 1-ական: ՀՀ 1-ին ընտրանու կազմում ելույթ են ունենալու՝ գրոսմայստեր Շանթ Սարգսյանն ու միջազգային վարպետ՝ Արթուր Դավթյանը, իսկ ՀՀ 2 -րդ հավաքականի կազմում ընդգրկված են ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Արեգ Շմավոնյանը: Սեպտմբերի 19-ին 1-ին տուրում մրցել են հետևյալ զույգերը. Հայաստան-2 -Բելառուս Վրաստան- Ռուսաստան-2 Հնդկաստան- Ուկրաինա Հայաստան-1- Ռուսաստան-1 Աղջիկների SELECTED GIRLS խմբում մասնակցում են 5երկրի (Հայաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Բելառուս, և Ուկրիանա) 7թիմ՝ 14 մասնակցով. Սետմբերի 19-ին 1-ին տուրում մրցել են հետևյալ զույգերը. Հայաստան-1- Ուկրաինա Հայաստան-2- Հնդկաստան-2 Բելառուս –Ռուսաստան: Աղջիկների Հայաստանի 1-ին թիմի կազմում ընդգրկված են Աննա Խաչատրյանն ու Սրբուհի Սարգսյանը, 2 –րդ թիմում` Անահիտ Մկրտչյանն ու Մանե Հովհաննիսյանը:

Նշենք,որ ISF World Schools Championship Chess 2019-ի տնօրենն է Արայիկ Մեհրաբյանը, գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը: ISF World Schools Championship Chess 2019-ը կազմակերպվել է դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիայի ՝ ISF-ի հովանու ներքո և օժանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի և շախմատի ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությունը կամփոփվի սեպտեմբերի 25-ին:

Դպրոցականների մարզական ֆեդերացիա և Աշխատանքային ռեզերվներ / Trudrezerv
Դպրոցական սպորտային թիմ