Սայաթ-Նովա պանդոկը 1 տարեկան է…
Սայաթ-Նովա 39 հասցեում գտնվում է շատերի համար սիրելի վայր դարձած Սայաթ-Նովա պանդոկը: Մտերմիկ մթնոլորտ, հայկական ինտերիեր, համեղ և բազմազան խոհանոց. Սայաթ-Նովա պանդոկի այցելուները քաղաքում իրենց համար բացահայտել են հաճելի վայր, որտեղ գալիս են մենակ, մի քանի ընկերներով և նույնիսկ մեծ ընկերախմբով. «Կարճ ժամանակում՝ մեկ տարվա ընթացքում, մենք կարողացել ենք վաստակել մեր այցելուների վստահությունը: Մեզ մոտ գալիս են համեղ սնվել սիրողները, մեզ մոտ գալիս են բնական, թարմ սնունդ նախընտրողները, մեզ մոտ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են լավ ժամանակ անցկացնել, լիցքաթափվել և ճաշակել Սայաթ-Նովա պանդոկի խոհարարների համեղ ուտեստները»,-նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը:
Թե՛ ընտանեկան խաղաղ ընթրիքների, թե՛ ընկերական աղմկոտ հանդիպումների և թե՛ տոնական միջոցառումների համար «Սայաթ-Նովա» պանդոկն ունի առանձնասենյակներ, ուր կարող է հյուրընկալվել միաժամանակ 7-20 այցելու, և սրահ, ուր կարող է հյուրընկալվել շուրջ 45 այցելու՝ երաժշտախմբի և դիջեյի օգնությամբ ստեղծելով ցանկալի մթնոլորտ. «Մենք մտածել ենք ամեն մի դետալի մասին, որպեսզի այլցելուն իրեն մաքսիմալ կոմֆորտ զգա: Մենք ունենք առանձնասենյակներ հատուկ չծխողների համար, ունենք այնպիսի ճաշացանկ, որը բավարարում է ամենատարբեր համեր նախըտրողների պահանջմունքները»,- նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Հայկ Հակոբյանը :
Սայաթ-Նովա պանդոկում ուտեստները պատրաստվում են միայն թարմ մթերքներից: Ճաշացանկը բազմազան է և տարբեր առիթների համար: Կարող եք գտնել ինչպես մսային ուտեստներ, այնպես էլ հետաքրքիր աղցաններ և Սայաթ-Նովա պանդոկի խոհարարի կողմից պատրաստված չկկնվող, նրբահամ ուտեստներ. «Մենք մեր քաղաքացիներին մատուցում ենք միայն որակյալ սնունդ: Դա մեր գործելաոճի կարևոր մասն է կազմում: Դա է պատճառը, որ այս մեկ տարվա ընթացքում մենք լսել ենք միայն հիացական խոսքեր: Ընկերը ընկերոջը, բարեկամը բարեկամին խորհուրդ է տվել այցելել մեզ մոտ՝ վստահ լինելով, որ մեր ուտեստներն ու մեր հաճելի ինտերիերը նրանց դուր կգա»,- նշում է Սայաթ-Նովա պանդոկի համահիմնադիր Գայանե Աբրահամյանը:
Սայաթ-Նովա պանդոկ այցելում են նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ բացահայտելու հայկական խոհանոցի նրբահամ ուտեստներն ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու:
Սայաթ-Նովա պանդոկի ողջ անձնակազմը բարձր պահելով սպասարկման որակն ու մատուցվող ծառայությունները՝ իրենց գործունեության մեկ տարվա հաջող ընթացքը միայն սկիզբն է համարում հետագա տարիների բեղմնավոր աշխատանքի:
Առողջ, թարմ և համեղ սնունդի հետքերը տանում են դեպի Սայաթ-Նովա 39՝ Սայաթ-Նովա պանդոկ:
Նոյեմբերի 23-ին Սայաթ-Նովա պանդոկը դառնում է մեկ տարեկան:Այդ օրը Ձեզ սպասվում է համեղ հյուրասիրություն, կենդանի կատարումներ և շատ բարձր տրամադրություն:
Սայաթ-Նովա պանդոկ առաջին անգամ այցելողները կստանան Սայաթ-Նովա ակումբին անդամակցելու հնարավորություն՝վիճակահանությամբ, իսկ ակումբի մշտական հաճախորդները՝ ակումբի քարտեր՝ 5% մշտական զեղչի հնարավորությամբ և այլ արտոնություններով:
Սայաթ-Նովա պանդոկի ծննդյան հյուրերի ցանկում դու էլ ընդգրկվի՛ր և նոյեմբերի 23-ին հաճելի ժամանակ անցկացրու՛, հաճելի միջավայրում: