Երգիչ, երգահան Արսեն Համբարյանի խոսքը «Ազգային գաղափարախոսությունը 21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Երգիչ, երգահան Արսեն Համբարյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած  «Ազգային գաղափարախոսությունը  21-րդ դարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Մեծամասնության մոտ` Սփյուռքի մասին խոսելիս պատկերվում է Արևմտյան  Հայաստանը, Ջավախքը, երբեմն, նույնիսկ, Արցախը, սակայն պետք է հասկանանք, որ դա Սփյուռք  չէ, էնտեղ ապրող հայերը սփյուռքահայեր չեն, պետք է կարողանանք հստակ տարանջատել և ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չլքեն իրենց բնակավայրերը:

Ու, երբ նայում ենք, թե այդ տարածքներում  ի՞նչ հայեր են ապրում, ի՞նչ մտածողությամբ, լեզվամտածողությամբ, կրոնական պատկանելությամբ, հանգում ենք եզրակացության, որ անհրաժեշտ է համալիր ազգային գաղափարախոսություն ընդունել, որը միայն գիրը չէ, միայն Նժդեհի գաղափարախոսությունը չէ, այլ ամբողջական` մշակութային, գիտական ու նաև ինչ-որ ծրագրերի առումով` քաղաքական: Հետևաբար, պետք է  ազգային միախմբում տեղի ունենա, ինչու չէ նաև կրոնի առումով:

Գիտենք, որ այլ կրոնի դավանող հարյուր հազարավոր հայեր կան, և, նույնիսկ, լեզուն չպահած շատ հայերի մեջ  ուժեղ և հզոր հայրենիքի զգացողություն կա: Օրինակ,  Համշենում, Երզնկայում տեսել եմ հայերի, որոնք ասում էին. «Էստեղ Հայք է եղել և  վաղն էլ է լինելու, մենք սպասում ենք»: Պետք է գիտակցենք սա ու ազգային գաղափարախոսությունը մշակենք այդ ամենը հաշվի առնելով,  որովհետև  Հայաստանի Հանրապետությունն  իր մեջ եղած հայերով, իսկ Սփյուռքը չափված տարածքի մեջ ապրող հայերով չէ:

 

«Երեւակ» լրատվավերլուծական խումբ