Արտադրված է Հայաստանում. Семейное
Սննդամթերքի շուկայում հայկական արտադրանքը շարունակում է լայն սպառում ունենալ գնորդների կողմից: Հայկականը սիրում և գնահատում են անգամ ամենաբծախնդիր սպառողները: Հայկական արտադրանքի լայն տարարծվածությունը պայմանավորված է որակով, մատչելիությամբ և վստահությամբ հայ արտադրողի նկատմամբ:
Հայ արտադրողի կողմից ձեզ է ներկայացվում «Семейное» ապրանքանիշը: «Семейное»-ն բարձրորակ հայկական արտադրանք է, որը վերականգնում է ընտանեկան համեղ ավանդույթները և բոլոր համեղ սնվել սիրողներին առաջարկում է իր՝ բնական հումքից պատրաստված, էկոլոգիապես մաքուր և բարձորակ տեսականին. «Հաճելի է համեղ սնվել հատկապես ընտանեկան ջերմ մթնոլորտում: Մեր անվանումն էլ հենց այդ է հուշում: Մի սեղանի շուրջ ընտանեկան ջերմ երեկո անցկացնելը՝ համեղ և ախորժալի ուտեստների առկայությամբ, կօգնի ձեզ վայելելու հաճելին, օգտակարը և սննդարարը: Հայ սպառողը գիտի համեղ սնունդի բոլոր գաղտնիքները: Հաշվի առնելով համեղ սնվելու հայ ընտանիքների ջերմ ավանդույթները՝ մենք ստեղծեցինք «Семейное» ապրանքանիշը՝ վերականգնելու ընտանեկան համեղ ավանդույթները և հայկականը՝ շուկայում լավագույնս ներկայացնելու»,-նշում է «Միլլկաթ» ՍՊԸ տնօրեն /«Семейное» ապրանքանիշ/ Սեդրակ Հակոբյանը:
Հայ սպառողն արդեն ծանոթ է «Семейное» ապրանքանիշի բարձորակ տեսականուն՝ սփրեդներ, պանիր՝ պատրաստված չանախի տեխնոլոգիայով և նորույթ «Семейное» ապրանքանիշից. հալած բուսական յուղ՝ ընտանիքին մի սեղանի շուրջ մեկտեղելու համար: «Семейное»-ի բուսական յուղը 99%-ով յուղ է պարունակում: Ընկերության կողմից առաջարկվող այս արտադրանքն աչքի է ընկնում նաև իր մատչելիությամբ. «Մեր ընկերության կողմից ներկայացված հալած բուսական յուղը նորույթ է հայկական շուկայում: Տարբեր յուղերի միակցությունից մենք ստացել ենք բարձորակ պրոդուկտ, որ հեշտացնենք հայ կանանց գործը խոհանոցում: Հալած բուսական յուղերով պատրաստված ճաշատեսակները դուր կգան ձեր ողջ ընտանիքին: Դրանք դյուրամարս են, թեթև և այնքան հաճելի քիմքին»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Այս առաջարկը կհետաքրքրի հատկապես բուսակերներին: Բուսական հումքով պատրաստված հալած բուսական յուղը տարբեր ճաշատեսակներ պատրաստելիս ձեր լավագույն օգնականը կդառնա: Իսկ բուսական յուղով պատրաստված ճաշատեսակները ոչ միայն համեղ են, այլ նաև շատ օգտակար. «Մեկ անգամ փորձելով «Семейное»-ի հալած բուսական յուղով պատրաստված ճաշատեսակները՝ դուք կզգաք տարբերությունն այլ յուղերից: Բուսական յուղը նպաստում է լավ մարսողությանը, պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք կարգավորում են այս կամ այն օրգան համակարգի բնականոն աշխատանքը կամ պարզապես ձեր լավ ինքնազգացողությունն են ապահովում: Բուսական յուղը լավ ազդեցություն է ունենում սրտի բնականոն աշխատանքի վրա, նպաստում է հյուսվածքների սնուցմանը, մասնակցում է սպիտակուցների սինթեզին»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
«Семейное» ապրանքանիշի նորույթը՝ հալած բուսական յուղը, կարող եք ձեռք բերել հարմարավետ պլաստիկե տարաներով, որոնք ապահովում են պրոդուկտի համային հատկանիշների երկար պահպանելիությունը. «Մեր նորույթը շուկայում ներկայացված է 1.7 կգ.-ոց, 2.8 կգ.-ոց, 5 կգ.-ոց և 10կգ.-ոց տարաներով: Այս չափերը և այս տարաներն ընտրելիս մենք հաշվի ենք առել մեր սպառողների պահաջմունքները: Դրանք հարմար են oգտագործման տեսանկյունից և հերմետիկ փակվում են»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Ընտանեկան համեղ ավանդույթները կարևորելով՝ «Семейное» ապրանքանիշը հայ սպառողին է ներկայացնում նաև այնքան սիրելի չանախ պանիրը:
Շուկայում ներկայացված են նաև «Семейное» ապրանքանիշի սփրեդները: Ընտանեկան համեղ ավանդույթները շարունակվում են համեղ տորթերի մատուցմամբ: Ձեր ընտանիքը կգոհանա, իսկ դուք հպարտորեն խոհանոցում ևս մեկ հաղթանակ կգրանցեք՝ շնորհիվ համեղ, օգտակար և տորթերի պատրաստման մեջ լավագույնս օգտագործվող մթերքի՝ սփրեդների: «Շուկայում ներկայացված են «Семейное» ապրանքանիշի տարբեր քաշերի սփրեդներ: Մենք ունենք սկսած 500 գ.-ոց տուփերից մինչև 10 կգ-ոց արկղերով և պլաստիկից տարաներով տարբերակներ տարբեր յուղայնության՝ 72.5%-ոց և 82%-ոց»,- նշում է «Семейное» ապրանքանիշի Որակի Վերահսկողության բաժնի ղեկավար Հասմիկ Թարզյանը:
Կարևորելով հայկական արտադրանքի լայն տարարածումը տեղական շուկայում՝ «Семейное» ապրանքանիշը շարունակում է հանդես գալ հաճելի և համեղ նորույթներով: «Семейное»-ի միջոցով վերականգնվում են ընտանեկան համեղ ավանդույթները: