Աշխարհում հայտնի որակի հաշվին ամենամեծ սպառումն ունեցող ընկերությունների ներկայացուցիչ

     Դեռ 90-ականներին, Հայաստանի ամենամեծ շարժիչներ, տրանսֆորմատորներ նորոգող «Հայէներգոնորոգում»  գործարանի  տարածքում հիմնադրվեց ու զարգացման մի քանի փուլերով անցավ «Ալիք 90», «Ալիք 92», իսկ այսօր արդեն շուկայում իր խոսքը թելադրող «Ալիք-էներգո» ընկերությունը:  Տրանսֆորմատորների վերանորոգմամբ, էներգոսարքավորումների ներմուծմամբ, ենթակայանների արտադրությամբ ու հավաքմամբ զբաղվող այս ընկերությունը տարիների գործունեությամբ ու այդ գործունեության ընթացքում ձեռք բերած փորձով այսօր կարողանում է առաջատարի դիրքում մնալ: 

 «Ալիք էներգո» ընկերությունն այսօր իրականացնում է  ուժային տրանսֆորմատորների, էլեկտրական շարժիչների վերանորոգում, էներգոսարքավորումների ներմուծում , բարձր լարման բաշխիչ սարքավորումների արտադրություն` լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանների` КТП-ների, КСО-ների , КРУ-ների  ցածր լարման` ЩО-ների  արտադրություն, տարբեր աքսեսուարների ու հանրահայտ «Տավրիդա էլեկտրիկ» ընկրության  10 կվ   բարձր լարման  BB/TEL  վակուումային անջատիչների ներկրմամբ, որոնք ի դեպ` բարձրակարգ եվրոպական որակի անջատիչներ են, իսկ «Ալիք էներգո»  ընկերությունը հանդիսանում է «Տավրիդա  էլեկտրիկ»  ընկերության պաշտոնական ներկայացուցիչը  Հայաստանում:

Տնտեսության հզորացմանը, ներդրումների աճին, շինարարության զարգացմանը զուգահեռ, աճում է նաև ենթակայանների պահանջարկը:

Տասնամյակների հմտություն ու տարիների խորքից եկող փորձառություն ունեցող «Ալիք էներգո» ընկերությունը այսօր առաջարկում է ամենատարբեր ենթակայաններ`  հագեցած ամենամատչելիից մինչև ամենաթանկ սարքավորումներով  ու նորաոճ  դիզայնով:  

«Ալիք էներգո» ընկերությունը այսօր կարողանում է սպառողին առաջարկել թեˊ գրպանին, թեˊ տեղանքին և ինչու, ոˊչ, նաև խստապահանջ ճաշակին հարմար ցանկացած բարդության, ձևի, գույնի ու կառուցվածքի ենթակայններ:

    Գոյություն ունեն տասնյակ   բաց և փակ տեսակի ենթակայններ: Երևանում ու հատկապես Կենտրոնում, որտեղ ամեն սանտիմետրի վրա այսօր շինարարություն է արվում, բաց, ազատ տարածքներ գրեթե չկան ենթակայաններ տեղադրելու համար: Նման դեպքերում ենթակայանները տեղադրվում են շինությունների մեջ` նկուղային հարկերում: «Ալիք էներգո» ընկերությունը լուծում ունի բոլոր իրավիճակների համար ՝ թե չափերի և  թեˊ աղմուկի նվազեցման հարցում որևէ դժվարություն  չի կրում: Գտնում է ճիշտ լուծում, առաջարկում է լավագույն պայմանն ու այդկերպ հաստատում շուկայում լավագույնը լինելու իր կոչումը:

 Նոր շենքերի ու շինությունների կառուցման ժամանակ,երբ անհրաժեշտ է լինում էլեկտրաէներգիայի ապահովման  համար ենթակայան կառուցել, հաճախ պատվիրատուները բախվում են լուրջ խնդիրների  հետ : Շինության մոտակայքում չկա՞ բաց, ազատ տարածք  ենթակայանը տեղադրելու համար: Սա լուրջ խնդիր է պատվիրատուի, բայց ոչˊ փորձառու ու պրոֆեսիոնալ ընկերության` տվյալ դեպքում «Ալիք էներգո» ՍՊԸ-ի համար: Ընկերությունը, որն այսօր պատվիրատուին առաջարկում է գնային ամենամեծ ընտրությունը, գտել է բոլոր իրավիճակների համար լավագույն լուծումները: Տարածքի բացակայության պայմաններում առաջարկում է փոքրացված չափերով, երկհարկանի ենթակայաններ, որի նախադեպը տեսել է միջազգային ցուցահանդեսներում: Կառուցվում են է 2*20 - 2*20 չափերով երկհարկանի  ենթակայաններ, որոնք շատ քիչ տարածք զբաղեցնելուն զուգահեռ  հզոր,  ժամանակակից ենթակայններ են և կարող  են  տեղադրվել նաև մայթին, քանի որ չափերը թույլ են տալիս:

Ենթակայանը պետք է նկուղու՞մ տեղադրվի: Այս դեպքում էլ կան խնդիրներ:   Օրինակ, յուղային տրանսֆորմատորները   հրդեհավտանգ են,  չոր տրանսֆորմատորների դեպքում այդ վտանգը չկա.  «Ալիք էներգո» ընկերությունը Իտալիայից ներմուծում է գերազանց որակի չոր տրանսֆորմատորներ, որոնք ստորգետնյա վայրերում տեղադրելիս և չափերով են ավելի հարմար, և ջերմային տատանումներից չեն  վախենում և ծառայում են  շատ երկար:

Նկուղային հարկերում տեղադրելու դեպքում ևս մեկ խնդիր է առաջ գալիս` կայանի աշխատանքից արձակվող ձայնը կարող է խանգարել բնակիչներին: «Ալիք էներգո» ընկերությունը իրականացնում է նաև ձայնամեկուսացում:   Տրանսֆորմատորային ենթակայանները, որոնք շատ հաճախ տեղադրվում են շինարարության փուլում գտնվող շենք-շինությունների նկուղային հարկերում, մագնիսական դաշտից բացի, նաև վատ են անդրադառնում մարդկանց նյարդային համակարգի վրա: Անընդհատ արձակվող դզզոցը հունից կարող է հանել մոտակայքում բնակվող մարդկանց: Արաբկիր և Կենտրոն համայնքներում, որտեղ մեծ քանակի շինարարական աշխատանքներ են ընթանում և որտեղ ազատ տարածքներ գրեթե չկան, մեծ թվով տրանսֆորմատորային ենթակայններ են տեղադրված: Այդ տեղերում շատ են նաև քաղաքացիներից ստացվող դժգոհությունները: Տվյալ իրավիճակների համար «Ալիք էներգո» ընկերությունը գտել ու առաջարկել է լավագույն լուծումը: Զաքյան փողոցի  բնակելի  շենքում  փոխել է տրանսֆորմատորը և պատերի ձայնամեկուսացում է արել` երկտակ շարված պատի միջոցով` աղմուկը հասցնելով  նվազագույնի, անվտանգությունը` առավելագույնի: Ձայնամեկուսացման շնորհիվ բողոքներ ու դժգոհություններ էլ չկան: Հենց սա է թելադրում առաջատար լինելու պահանջը:

Ընկերությունը տրանսֆորմատորային ենթակայաններ կառուցում է նաև սենդվիչային պանելներով: Սենդվիչային կայանները ջերմային տատանումներից չեն վախենում, բայց ավելի թանկ արժեն: Եթե աշխարհագրական դիրքի պատճառով ջերմային մեծ տատանումներ են լինում, ապա այստեղ սենդվիչ պանելներով կառուցված կայանները լավագույն լուծումն են:  Թեպետ դրանց պահանջարկը մեծ չէ, բայց կա: Մարտունիում, օրինակ, լճի մակարդակի բարձրացման պատճառով ենթակայանը ջրի տակ մնալու վտանգի առաջ էր: «Ալիք էներգո» ընկերությունը կառուցեց սենդվիչ պանելներով ենթակայաններ:  Շինուհայրում  նաև  կառուցել`վաակումային անջատիչներով:

Ընկերությունը  նաև  տրամադրում է  ենթակայաններ  վարձակալությամբ ։

https://www.facebook.com/aliqenergo.am

www.aliq-energo.am