Կլինիկան օգնում է տեսողության խնդիր ունեցող մարդկանց՝ առանց տարիքային սահմանափակման:
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար: Կլինիկան օգնում է տեսողության խնդիր ունեցող մարդկանց՝ առանց տարիքային սահմանափակման: Հետազոտություն, ճիշտ ախտորոշում, մասնագիտական բարձր որակավորում, ժամանակակից սարքավորումներ մեկ հասցեում, որտեղ հավաքված փորձառու և վերապատրաստված մասնագետները կօգնեն տեսնելու աշխարհի գույները: «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկայի գործունեության մասին զրուցել ենք կենտրոնի ղեկավար, ակնաբույժ Մկրտիչ Մարուքյանի հետ:
Ի՞նչ խնդիրների դեպքում կարելի է դիմել «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա:
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա կարող են դիմել և երեխաներ, և մեծահասականեր, եթե ունեն աչքի հետ կապված որևէ մտահոգություն կամ խնդիր: Կատարակտ, գլաուկոմա, աչքի ցանցաթաղանթային, բորբոքային և այլ հիվանդություններ, որոնք լիարժեք լուծում կստանան մեր կենտրոնում: Կլինիկայի փորձառու, վերապատրաստված և որակավորում ստացած մասնագետները իրականացնում են աչքի գրեթե բոլոր հիվանդությունների հետազոտություններ, ախտորոշում և բուժում: Իսկ, ինչպես գիտենք, ճշգրիտ ախտորոշումը ամենակարևորն է արդյունավետ բուժում ստանալու համար: Մեկ հարկի տակ, առանց ժամանակ կորցնելու, պացիենտը անցնելով բոլոր հետազոտությունները, մեր մասնագետների նշանակած բուժումների և վիրահատությունների միջոցով հնարավորինս վերականգնում է տեսողությունը՝ բարելավելով իր կյանքի որակը: Կլինիկայում վիրահատությունները իրականացնում են ակնաբուժական ոլորտի փորձառու ակնաբույժներն ու վիրաբույժները: Ավելացնեմ նաև, որ Նոր Հայացքը աշխատում է և՛ սոց փաթեթով, և ՛ ապահովագրական ընկերությունների հետ:
Ներկայացրեք խնդրում եմ, թե ի՞նչ սարքավորումներով է հագեցած «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան:
Նոր Հայացք ակնաբուժական կլինիկան հագեցած է տեսողության խնդիրների ախտորոշման ժամանակակից և բարձրակարգ բոլոր սարքավորումներով: Իսկ երբ դրան էլ ավելանում է մեր մասնագետների փորձառությունը, ապա արդյունքը ճիշտ ախտորոշումն ու արդյունավետ բուժումն է լինում: Ինչի մասին վկայում են մեր հարյուրավոր պացիենտների երախտիքի խոսքերը: Կլինիկայում առկա սարքավորումներից կառանձնացնեմ Վերիոնը, որը հնարավորություն է տալիս չափել ներակնային ոսպնյակը, ապա ինֆորմացիան փոխանցել վիրահատարան, որտեղ էլ վիրաբույժի համար շատ ավելի հեշտ է դառնում ճշգրտորեն կատարել կատարակտի վիրահատությունը: Իսկ կատարակտը մեզ մոտ վիրահատվում է ամերիկյան Ալկոն ֆիրմայի վերջին սերնդի Ցենտուրիոն ֆակոէմուլսիֆիկացիա սարքավորման միջոցով: Կարևորագույն սարքավորումներից է գերմանական Շվինդ Էքսիմեր Լազերը (excimer laser schwind), որի միջոցով կատարվում է տեսողության լազերային շտկում: Լազերի շնորհիվ վայրկյանների ընթացքում հիվանդը ունենում է մինչև 100 տոկոսանոց տեսողություն: Դրա համար մենք բոլորին ասում ենք՝ եկեք միասին Նոր Հայացքով նայենք աշխարհին:
Ո՞րն է Ձեր կենտրոնի հաջողության գրավականը:
Ժամանակակից սարքավորումներից և փորձառու մասնագետներից բացի ցանկացած կենտրոնի համար շատ կարևոր պայման է հարմարավետությունը: Թող անհամեստ չհնչի, բայց դա «Նոր Հայացք» ակնաբուժական կլինիկայի առանձնահատկություններից է: Եվ դա տեսանելի է հենց մուտքից: Կլինիկայի մեծ ու ընդարձակ, լուսավոր սպասասրահում այցելուներին դիմավորում է ընդունարանի բարեհամբույր և ժպտերես աշխատակիցը: Նա պատասխանում է այցելուին հուզող բոլոր հարցերին, օգնում և ուղղորդում համապատասխան մասնագետի մոտ: Բացի այդ, մեր կլինիկայում պացիենտը առանց ժամանակ կորցնելու, իր գրանցված ժամին՝ հանդիպում է բժշկին: Այսինքն, առանց երկար սպասելու հիվանդը ստանում է լիարժեք սպասարկում, անցնում աչքի հետ կապված բոլոր հետազոտությունները, խորհրդակցում փորձառու, վերապատրաստված մասնագետների հետ և ստանում համապատասխան բուժում կամ վիրահատության ցուցում: Նոր Հայացքում այցելուները խուսափում են հերթերից և ժամերով բժիշկներին սպասելու դժվարին գործից: Թերևս սա է մեր հաջողության գրավականը:
Կլինիկայում գործում է նաև օպտիկա: Մի փոքր կպատմե՞ք դրա մասին:
Կլինիկայում օպտիկայի առկայությունը ևս մեր առանձնահատկություններից է: Որովհետև փորձառու մասնագետի մոտ հետազոտվելուց և համապատասխան բուժում ստանալուց հետո, եթե պացիենտին նշանակվում է ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ, ապա դրանք ձեռք բերելու համար պետք չէ, որ նա այլ վայր գնա: Պացիենտը հնարավորություն ունի կլինիկայում գործող օպտիկայից անմիջապես ձեռք բերել տարբեր ընկերությունների ներկայացրած որակյալ ապրանքատեսականի. բարձրորակ օպտիկական ակնոցներ, շրջանակներ և տարբեր աքսեսուարներ: Ինչո՞ւ պետք է հիվանդը ընտրի «Նոր հայացք»-ը, ո՞րն է Ձեր կենտրոնի առավելությունը: Սովորաբար ասում են երկու երնեկ մի տեղ չի լինում: Մենք ասում ենք այո, երկու չէ, Նոր Հայացքում երեք երնեկ է մի տեղ լինում: Հարմարավետ միջավայր, որակյալ բուժում, բարձրակարգ և փորձառու մասնագետներ:
Ավելին՝ https://www.facebook.com/norhayacqarmenia/