Մենք ընտրել ենք ուսուցման հատուկ մեթոդներ
Օտար լեզուների իմացության անհրաժեշտությունը օր օրի ավելանում է։ «Լուիզա» լեզվի կենտրոնն առաջարկում է անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի ուսուցում՝ սկսած 3 տարեկանից։
2017 թ.-ից գործում է «Լուիզա» լեզվի զարգացման կենտրոնը՝ 2 մասնաճյուղերով:
Գյուլբենկյան 41 հասցեում գործող « Լուիզա» լեզվի զարգացման կենտրոնն առաջարկում է լիարժեք ու առարկայական դասապատրաստում՝ սկսած 1-ին դասարանից և ռուսերենի, անգլերենի և ֆրանսերենի անհատական և խմբակային դասընթացներ:
Կենտրոնի Կասյան 1 հասցեում գործող մասնաճյուղը նախատդսված է բարձր տարիքային խմբերի համար։ Դասավանդվում է խոսակցական անգլերեն, հիմնական անգլերեն, ընդունելության քննությունների նախապատրաստում, բժշկական, իրավաբանական, բիզնես անգլերեն , ielts, toefl, duolingo ծրագրերով ուսուցում, միջազգային մի շարք քննությունների նախապատրաստում:
Լավ առաջարկ «Լուիզա» լեզվի զարգացման կենտրոնից։
«Լուիզա» լեզվի զարգացման կենտրոնի մասնագետները Կոմիտասի տարածքում գտնվող դպրոցներում սովորող երեխաներին պատրաստ են վերցնել դպրոցից և ուղեկցել կենտրոն՝ հավելյալ վճարի դիմաց։
Հավելյալ վճարի դիմաց սնունդի հարցը կարող է լուծել նաև «Լուիզա» լեզվի զարգացման կենտրոնը։
Հիանալի հնարավորություն աշխատող ծնողների համար։ Կենտրոնում դասապատրաստումները շարունակվում են մինչև 17։00 կամ 17։30։ Բայց, եթե Դուք աշխատանքի ենք և չեք կարող մինչև այդ ժամը գալ փոքրիկի ետևից, հատուկ Ձեզ համար՝ երեխան կենտրոնում կարող է մնալ մինչև 18։00-18։30-ը։
Ինչպե՞ս է իրականացվում լեզուների ուսուցումը:
Զարգացման կենտրոնում անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի դասընթացներն իրականացվում են շաբաթական 2 անգամ՝ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից և հատուկ մեթոդների միջոցով։
Այստեղ լեզուների ուսուցումն իրականացվում է հատուկ մեթոդներով՝ շեշտը դրվում է արտահայտությունների, հաճախ կիրառելի բառերի վրա։ Նրանք ընտրել են ուսուցման հատուկ տեխնիկա, որի շնորհիվ երեխաները կարողանում են ազատ շփվել օտար լեզվով և հեշտ կոմունիկացվել։
«Լուիզա» լեզվի զարգացման կենտրոնը կազմակերպում է ամառային և ձմեռային դպրոցներ:
Կազմակերպվում են նաև ամառային և ձմեռային դպրոցներ, որոնք ժամանցի անցկացման լավագույն տարբերակն են դպրոցական արձակուրդների ընթացքում։
Առաջարկվում է երեխաների հագեցած ժամանցը կազմակերպել կենտրոնի կազմակերպած ձմեռային դպրոցում։ Ծրագրի շրջանակներում՝ ունենում են մաստեր կլասսներ, կինոդիտումներ,կատարում են ձեռքի աշխատանքներ, ընդհանուր , զարգացվածությանը նպաստող ծրագրեր, էքսկուրսիաներ:
Օգնում են երեխաներին կատարել դպրոցական հանձնարարությունները։
Ձմեռային դպրոցի ծրագրերը սկսվում են առավոտյան ժամը 09։00-ից մինչև 15։30 կամ 18։30։
Լավագույն միջավայրը՝ դպրոցական արձակուրդներն անցկացնելու համար։
Fb ` https://www.facebook.com/luizalanguagecenter