Ամբա` մենք կկահավորենք ձեր առևտրային տարածքները։

Երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների և աքսեսուարների վաճառքով զբաղվող

«Ամբա գրուպ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակով  մշտապես գտնվում է  մրցունակ գոտում։

Ընկերությունը սպառողին է ներկայացնում «Կիֆատո» և «Դիսփլեյ Սոլյուշն» ապրանքանիշերը, որոնց պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Վրաստանում։

Արտադրանքը ներկայացված է սուպերմարկետներում, հիպերմարկետներում,  պահեստներում և խանութներում։ Յուրաքանչյուր ապրանքատեսակ ունի արտադրանքի որակը հավաստող համապատասխան սերտիֆիկատ:

 «Ամբա գրուպն» իրականացնում է՝

 պատրաստվածքների,  սարքավորումների, Ճարտարագիտական (ինժեներական) ցանցերի նորոգման և վերանորոգման, սպասարկման, մոնտաժման ու տեղակայման ծառայություններ։

Իսկ ոչ ստանդարտ լուծումները թույլ են տալիս  բավարարել յուրաքանչյուր սպառողի պահանջները։

 «Ամբա գրուպն» առաջարկում է մետաղյա և փայտե դարակների, մետաղյա դարակաշարերի բազմաթիվ տեսակներ, որոնք նախատեսված են  առևտրային կամ պահեստային տարածքներում օգտագործելու համար: Ընկերությունը զբաղվում է նաև սառնարանային դարակաշարերի, սառցախցիկների և դրանց համար նախատեսված սարքավորումների, ինչպես և  հացաբուլկեղենի ու ոգելից խմիչքների համար նախատեսված դարակաշարերի ներմուծմամբ ու վաճառքով։

Ներկայացնում է նաև որակյալ զամբյուղներ և ձեռնասայլակներ:

 «Ամբա գրուպը» կատարում է անվճար նախագիծ ցանկացած առևտրային կամ պահեստային տարածքի համար, հնարավորինս կարճ ժամկետում տրամադրում է աշխատանքի նախահաշվարկ: Ինչպես նաև իրականացնում է ապրանքի մատակարարում, մոնտաժ և սպասարկում։

 Կարճ ասած, «Ամբա գրուպը» Ձեզ է առաջարկում առևտրային պարագաների լայն տեսականի՝ պատրաստված մետաղե և պլաստիկե հումքից, փորձված և երաշխավորված բարձր որակով։

 Fb` https://www.facebook.com/profile.php?id=100054349039058